Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Տավուշում զարգանում է ագրոտուրիզմը՝ հատապտուղների հավաքում, գինու պատրաստում և գիշերակացով արշավներ
13/06/2017 16:38
Կիսվել

Տավուշում զարգանում է ագրոտուրիզմը՝ հատապտուղների հավաքում, գինու պատրաստում և գիշերակացով արշավներ

Տավուշում զարկ է տրվում ագրոտուրիզմի զարգացմանը: Մի խումբ տավուշցիներ  «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության շրջանակում քայլեր են ձեռնարկում մարզում ագրոտուրիզմը զարգացնելու համար: Նախաձեռնության հիմնադիր Գարիկ Փայտյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Տավուշում զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորությունները մեծ են:

«Տավուշում գյուղատնտեսությունը մի կողմից խնդիր է, որովհետև չարչարանքը շատ է, չկան մեքենամեխանիզմներ, բազմաթիվ գործեր արվում են ձեռքով, սակայն մյուս կողմից դա կարելի է օգտագործել զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջիկին չի հետաքրքրում, թե գործարանում ինչպես է պանիր պատրաստվում, նրանց ավելի շատ հետաքրքիր է, թե ինչպես է այն ձեռքով պատրաստվում, իսկ այսօր Տավուշում ամեն ինչ արվում է ձեռքով ու բարձր որակով»,-ասաց Գարիկ Փայտյանը:

Նրա խոսքով, լրատվամիջոցներում, հասարակության մի մասի շրջանում Տավուշն ընկալվում է սահմանային կրակոցների համատեքստում: Իհարկե, դա կա, սակայն դա չի վերաբերում ամբողջ Տավուշին, կան բազմաթիվ անվտանգ վայրեր, որոնք կարելի է օգտագործել զբոսաշրջության նպատակով: «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության անդամները ուզում են ցույց տալ, որ Տավուշը չի ասոցացվում միայն կրակոցների հետ:

«Մենք ուզում ենք այդ կարծրատիպը կոտրել, հասարակությանը տեղ հասցնել այն, որ Տավուշում շատ այլ հետաքրքիր վայրեր կան թե պարզապես այցելելու, դրանք տեսնելու, թե ագրոտուրզիմի համար»,-ասաց նա:

Գաղափարն իրագործելու համար նախաձեռնությունը սկսեց արշավներ կազմակերպել, նպատակը ճանաչողական այցերով Տավուշի գեղատեսիլ վայրերը, բնության հրաշքները ցույց տալն է:

Որոշվեց մեկօրյա տուր կազմակերպել, ցույց տալ, որ մեկօրյա տուրով, ճիշտ երթուղի ընտրելով, հնարավոր է արդյունավետ հանգիստ անցկացնել: Օգտագործվել է  Ճամբարակ-Բերդ ճանապարհը, առաջին կանգառը եղել է Շառաչ ջրվեժի մոտ: Այս երթուղին  առանձնանում է այն հանգամանքով, որ ճանապարհի վրա տեղակայված են ագրոտուրիզմի պոտենցիալ հանգրվանները՝ հեռագնա արոտավայրերը, որտեղ մարդիկ իրենց անասունները պահում են տեղում էլ իրականացնում են կաթի վերամշակման գործընթացը: Հաջորդ կանգառը Տավուշ Բերդն էր, այնուհետև Նորաշեն գյուղը, Տավուշի ջրամբարը, Վարագավանքը:

Մարզում կան նաև խաղողի այգիներ, զբոսաշրջիկները սեզոնին կարող են մասնակցել խաղողի բերքահավաքին, գինու պատրաստման գործընթացին: Գարիկ Փայտյանը տեղեկացրեց, որ Մեղրի, հատապտուղների փառատոնի շրջանակում նախատեսում են այս տարի կազմակերպել մի քանի օրյա տուր:

«Մարդիկ ոչ միայն գան մասնակցեն փառատոնին, արդեն պատրաստի արտադրանքը տեսնեն, այլ մի քանի օր շուտ գալով, կարող են մասնակցել մեղրի պատրաստման արարողությանը, հատապտուղների հավաքմանը: Այսինքն՝ գյուղատնտեսական ցանկացած աշխատանքին կարող են հետևել», – ավելացրեց նա:

«Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության հիմնադիրն ընդգծեց, որ երթուղին նախանշված է, ներուժը կա, տուրիստական ընկերությունների հետ աշխատանքը սկսվել է: Արդեն մեկ տուրիստական ընկերություն փորձնական ձիերով արշավ է կազմակերպել: Գարիկ Փայտյանը անհրաժեշտ է համարում տեղի բնակիչների հետ աշխատանքը, շատերը պատկերացում չունեն, թե ինչ է ագրոտուրիզմը:

Տավուշում զբոսաշրջության զարգացմանը կնպաստեն նաև իրականացվող ներդրումները: Մասնավորապես, Վերին Կարմիրաղբյուր գյուղում մեծ ներդրումներ են սպասվում, մասնավորապես, կառուցվում է սպորտային համալիր՝ իր  թենիսի դաշտերով, կացարաններով: «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնությունը նախատեսում հուլիսի  6-9-ը կազմակերպել վրաններով արշավ՝ ցույց տալով Տավուշի զբոսաշրջային ներուժը: Տուրի շրջանակում նախատեսվում է նաև կիթառահարների մրցույթ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37