Բիզնես

USD BUY - 399.00+1.00 USD SELL - 406.00+5.00
EUR BUY - 420.00+3.00 EUR SELL - 428.50+2.50
OIL:  BRENT - 72.37-1.76 WTI - 68.61-1.96
COMEX:  GOLD - 2672.90+0.23 SILVER - 31.80+1.05
COMEX:  PLATINUM - 950.30-0.33
LME:  ALUMINIUM - 2646.50+1.42 COPPER - 9083.00-0.31
LME:  NICKEL - 16107.00+0.57 TIN - 29034.00+0.73
LME:  LEAD - 2086.50+0.34 ZINC - 3099.00+0.11
FOREX:  USD/JPY - 150.32+0.19 EUR/GBP - 1.0523+0.26
FOREX:  EUR/USD - 1.0523+0.26 GBP/USD - 1.2706+0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 45014.04+0.69 NASDAQ - 19735.12+1.30
STOCKS US: S&P 500 - 6086.49+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39395.60+0.30 TOPIX - 2742.24+0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 19560.44-0.92 SSEC - 3368.86+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8335.81-0.28 CAC40 - 7303.28+0.66
STOCKS EUR:  DAX - 20232.14+1.08
05/12/2024  CBA:  USD - 403.03+0.31 GBP - 512.57+2.48
05/12/2024  CBA:  EURO - 424.19+1.29
05/12/2024  CBA:  GOLD - 34320.45+129.98 SILVER - 399.55-0.60
Տիգրան Սաֆարյան. Ucom-ը փորձարկում է նորարարական մի լուծում, որը թույլ կտա վայելել ավելի մեծ արագություններ ու ավելի լավ հեռուստատեսային որակ
16/06/2017 14:24
Կիսվել

Տիգրան Սաֆարյան. Ucom-ը փորձարկում է նորարարական մի լուծում, որը թույլ կտա վայելել ավելի մեծ արագություններ ու ավելի լավ հեռուստատեսային որակ

Օրերս Calix ընկերության նախաձեռնությամբ Սան Ֆրանցիսկոյում կայացավ տեխնիկական առաջատար լուծումներ առաջարկող ընկերության հաճախորդների խորհրդի նիստը, որի կազմում են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների տեխնիկական գծով տնօրեններ ու գլխավոր փոխտնօրեններ, ինչպիսիք են Verizon-ը, IQNET-ը, EATEL-ը և այլն: Ucom ընկերության ներկայացուցիչները նույնպես ընդգրված են վերոնշյալ խորհրդի կազմում:

«Երկու տարի առաջ Calix ընկերությունն իր 1000-ից ավելի հաճախորդներից ընտրեց և նորարարական մրցանակի հաղթող ճանաչեց հենց Ucom ընկերությանը, որի ֆիքսված ցանցի կայացման մեջ մենք առանցքային դեր ունենք: Ներկայումս Ucom-ը բավականին նախաձեռնող է մեր նորագույն՝ NGPON 2 տեխնոլոգիայի ներդրման առումով, որն աշխարհի մաշտաբով ամենանորարարական ու առաջատար լուծումն է», – նշում է Calix ընկերության կորպորատիվ մարկետինգի գլխավոր տնօրեն Ջեֆֆ Բուրկը:

Խորհրդի գործունեության հիմնական նպատակն է տեխնիկական զարգացման ու թվային դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու ռազմավարական պլանների մշակումը, հետադարձ կապի ապահովումը և Calix-ի առաջարկների քննարկումը: Խորհրդի անդամները ներկայացնում են տարաբնույթ շուկաներ և հետադարձ կապ են ապահովում Calix-ի բարձրաստիճան ղեկավարության համար, ովքեր ջանում են աջակցել իրենց հաճախորդներին հեռահաղորդակցության շուկայում նորարարական լուծումներով հանդես գալու, բիզնես մարտահրավերներին դիմակայելու, տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու  և այդպիսով՝ սպասարկման որակը բարձրացնելու գործում:

«Calix ընկերության կողմից մշակված նոր տեխնոլոգիան մեզ հնարավորություն է ընձեռում ներկայիս ֆիքսված ցանցի 1 գիգաբիթ/վրկ արագությունը հասցնել 10 գիգաբիթ/վայրկյանի: Բացի այդ հնարավոր կլինի նոր ծառայություններ տրամադրել Ucom-ում առկա երեք տեսակի ցանցերի միջոցով, որոնք ոչ թե առանձնացված կերպով, այլ մեկ ընդհանուր ենթակառուցվածքով պետք է աշխատեն: Նոր լուծումը կբերի թե՛ կապիտալ ներդրումների ծախսերի, և թե՛ օպերացիոն ծախսերի կրճատմանը, ինչից, անշուշտ կշահեն մեր բաժանորդները», – մանրամասնում է Ucom ընկերության տեխնիկական գծով տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Հեռահաղորդակցության համաշխարհային շուկան ներկայացնող մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ քննարկեցին ցանցի վերափոխման տեխնիկական առանձնահատկությունները, գործառնական բարդությունների նվազեցման ուղիները, հաճախորդների կարիքների կանխատեսման ու օր առաջ բավարարման հնարավորությունները: Կողմերն անդրադարձան ինչպես ֆիքսված ցանցի, այնպես էլ շարժական ցանցի համատեղ զարգացման հետագա պլաններին, մանրամասնեցին, թե ինչպիսին կլինեն հաջորդ սերնդի ցանցի հնարավորությունները և ինչ առավելություններ այն կարող է ընձեռել սեփական OTT-լուծումներ մշակող այնպիսի օպերատորների համար, ինչպիսիք են, օրինակ, Ucom-ը և Verizon-ը:

«Calix ընկերության տեխնոլոգիաների շնորհիվ է, որ մեր բաժանորդներին է հասնում ֆիքսված ինտերնետն ու հեռուստատեսային ազդակը: Այդ ընկերության հետ գործակցությունը շարունակական է: Տվյալ պահին փորձարկում ենք նորարարական մի լուծում, որը մեր բաժանորդներին թույլ կտա վայելել ավելի մեծ արագություններ ու ավելի լավ հեռուստատեսային որակ», – նշում է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

05/12/2024
դրամ
Դոլար (USD)
403.03
+0.31
Եվրո (EUR)
424.19
+1.29
Ռուբլի (RUR)
3.92
+0.07
Լարի (GEL)
143.55
+1.99
34320.45
+129.98
Արծաթ
399.55
-0.60