Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՏՄՊՊՀ. ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ գործարարների մասնակցությամբ
21/06/2017 17:34
Կիսվել

ՏՄՊՊՀ. ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ գործարարների մասնակցությամբ

Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ գործարարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը մեր երկրում մրցակցային դաշտի վերաբերյալ ամերիկյան ներդրումային ընկերությունների խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները լսելն ու դրանց լուծման ուղիների քննարկումն է: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան  Ռիչարդ Միլսը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ԱՄՆ առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանը և  տարբեր առաջատար ոլորտներ ներկայացնող գործարարներ:

Անդրադառնալով տնտեսական մրցակցության կարևորությանը, դեսպանն իր խոսքում նշեց. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման համար: Մենք խրախուսում ենք Հանձնաժողովին խթանել թափանցիկությունը՝ կառուցողական հանրային երկխոսություն ծավալելու հակամենաշնորհային օրենսդրությունը իրականացնող գերատեսչության, ակադեմիական շրջանակների, դատական համակարգի և մասնավոր հատվածի միջև՝ գործարար միջավայրի, սպառողների պաշտպանության բարելավման և դեպի Հայաստան ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով»:  

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանն էլ նշեց, որ  նպատակ ունենալով բարելավել գործարար և ներդրումային միջավայրը մեր երկրում, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը կարևորում է ազատ մրցակցության խնդիրը, օրենքների արդար կիրառումը և ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում. « Մեր պալատը, լինելով պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսություն խրախուսող հարթակ, ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները հնարավորություն ունեն բարձրաձայնել իրենց խնդիրները, մտահոգությունները և առաջարկությունները Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներին և ակնկալել անկեղծ պատասխաններ»:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն վստահություն հայտնեց, որ շարունակական համագործակցությունը բերելու է առկա խնդիրների համալիր լուծմանն ու առավել բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորմանը. «Մենք անշուշտ վստահ ենք, որ մեր  երկրում ներդրումային բարենպաստ միջավայրի համար մրցակցային դաշտը առանցքային կարևորություն է ներկայացնում: Այդ իսկ պատճառով անում և շարունակելու ենք անել ամեն ինչ՝ առկա խնդիրների լուծման, նոր գաղափարների և ծրագրերի ներդրման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ: Մեզ համար կարևոր է մեծ թե փոքր՝ յուրաքանչյուր տնտեսվարողի կարծիքը, առաջարկները, այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ այստեղ՝ կառուցողական քննարկում ունենալու և, բնականաբար, արդյունքում  ևս մի քայլ առաջ գնալու մեր երկրի բարեխիղճ տնտեսական մրցակցության կայացման  ոլորտում: Ես խորապես համոզված եմ, որ պետական մարմին- մասնավոր համակարգ ակտիվ համագործակցությունը բերելու է առկա խնդիրների համալիր լուծմանը: Նման հաջողված օրինակները մեր գործունեության ընթացքում բազմաթիվ են, երբ ձեր ազդակների շնորհիվ վեր ենք հանել ու լուծում տվել տասնյակ էական խնդիրների»:

Հանդիպման ընթացքում գործարարների հետ տեղի է ունեցել ակտիվ քննարկում վերջիններիս հուզող խնդիրների վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվել են  օրենսդրական բարեփոխումներին, իրավական և ընթացակարգային մի շարք հարցերի, ինչպես նաև բարձրաձայնվել են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Հանձնաժողովը կլինի հետևողական:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58