Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏՄՊՊՀ. «Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ BURGER KING-ի մերժվեց
21/06/2017 17:56
Կիսվել

ՏՄՊՊՀ. «Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ BURGER KING-ի մերժվեց

«Վալլետտա» ընկերությունը դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ներկայացնելով դիմում-բողոք «Բուրգեր Արմ» ընկերության դեմ: Տեղեկացնենք, որ «Բուրգեր Արմ» ընկերությունը ՀՀ-ում ամերիկյան կապիտալով աշխատող ընկերություն է և մատուցում է արագ սննդի պատրաստման և իրացման ծառայություններ՝ «BURGER KING» ապրանքային նշանի ներքո:

Ըստ բողոքի, վերոնշյալ ընկերությունը իրավասու չէ օգտագործելու «BURGER KING» ապրանքային նշանը, քանի որ այդ անունով սննդի սպասարկման կետ բացելու և համբուրգերներ պատրաստելու իրավունքը պատկանում է իրենց: «Վալլետտա» ընկերությունը Հանձնաժողովին խնդրել է արգելել վերոնշյալ ընկերության կողմից «BURGER KING» անվանման օգտագործումը՝ այն համարելով անբարեխիղճ մրցակցություն:

Վերոնշյալ բողոքի հիման վրա Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակներում կատարվել է համակողմանի ուսումնասիրություն: Պարզվել է, որ «Բուրգեր Արմ» ընկերության կողմից շահագործվող «BURGER KING»-ը գործում է «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում և զբաղվում է արագ սննդի պատրաստմամբ և իրացմամբ: Ընկերության գործունեության ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ այն հանդիսանում է  ամերիկյան «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերության հայաստանյան բացառիկ ներկայացուցիչը, որը Հայաստանում գործում է ֆրանչայզինգի պայմանագրի հիման վրա: Ի պատասխան իրենց դեմ ուղղված բողոքի, ընկերությունը Հանձնաժողովին պարզաբանել է. ««Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերությունը արագ սննդի բնագավառում ամբողջ աշխարհում, ֆրանչայզինգի միջոցով ռետորանային ծառայություններ մատուցող և սննդամթերք առաջարկող առաջատար ընկերություններից է, որը հանդես է գալիս «BURGER KING» ապրանքային նշանի ներքո և սպառողներն ամբողջ աշխարհում երկար ժամանակ արդեն ճանաչում են այս բրենդը, որն առաջին անգամ օգտագործվել է  1954թ.-ին և գրանցված է աշխարհի ավելի քան 125 երկրներում»: Պատասխանի մեջ նշված է նաև, որ բոլոր փաստաթղթերով ամերիկյան հայտնի ընկերությունը այդ անվանումով գործունեություն իրականացնելու բացառիկ իրավունքը փոխանցել է իրենց: «Բուրգեր Արմ» ընկերության կարծիքով, բողոքող կողմն ինքն է փորձում օգտագործել սպառողին արդեն հայտնի բրենդի անվանումն ու վնաս պատճառել իրական իրավատիրոջը:

«Վալլետտան»  Հանձնաժողովին տեղեկացրել է, որ ունի երկու գործող սննդի կետ՝ «BURGER KING»  անվանումով: Սակայն ՏՄՊՊՀ-ի մասնագետների կողմից կատարված դիտանցումներով պարզվել է, որ Մաշտոցի պողոտայում գործում է այլ տնտեսվարողի պատկանող միայն մեկ կրպակ, որը «Վալլետտայի» հետ կնքած  պայմանագրի հիման վրա օգտագործում է  «BURGER KING» նշանը: Իսկ բողոքող կողմ հանդիսացող «Վալլետտան» նման անվանումով սննդի սպասարկման կետ երբևիցե չի շահագործել: 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից կատարված համակողմանի ուսումնասիրության, ինչպես նաև հավաքագրված փաստերի հիման վրա կայացվեց որոշում՝ մերժել  «Վալլետտա» ընկերության բողոքը՝ ընդդեմ   «Բուրգեր Արմի», քանի որ  վերջինիս կողմից առկա չեն օրենքի խախտման տարրեր: Հանձնաժողովը գտնում է, որ «Բուրգեր Արմի» վարքագիծը չի հակասում բարեխիղճ մրցակցության կանոններին և վերջինը իրավասու է շարունակել ծավալելու իր գործունեությունը:

Տեղեկացնենք, որ այս մասին այսօր ներկայացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98