Beeline. ավարտվել են բանակցությունները ավտոկայանատեղի վճարի չափի փոփոխության շուրջ
Beeline-ը հայտնում է, որ ավարտվել են բանակցությունները քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կարճ հաղորդագրությունների միջոցով կայանատեղի վճարի չափի փոփոխության շուրջ։
Բաժանորդների համար հնարավոր թանկացումից խուսափելու նպատակով ընկերության կողմից ընդունվել է վճարման նոր կարգ։ Ըստ այդմ՝ օգոստոսի 1-ից սահմանվելու է մեկ հաղորդագրություն ուղարկելու համար նվազագույն հնարավոր վճար ՝ 2 դրամի չափով։
Այսուհետ Beeline-ի բաժանորդները մեքենան կայանելիս վճարելու են 102 կամ 502 դրամ։ Ընկերությունն իր կողմից ձգտել է անել ամեն ինչ, որպեսզի վճարի կարգի փոփոխությունը չկատարվի ի վնաս բաժանորդների և այս ծառայությունը մնա պարզ և հարմար մեր բաժանորդների համար։