Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ucom. սարքավորումների վերանորոգման հնարավորություն՝ Երևանի ցանկացած վայրում
31/08/2017 16:05
Կիսվել

Ucom. սարքավորումների վերանորոգման հնարավորություն՝ Երևանի ցանկացած վայրում

Օրերս Ucom և iBolit.mobi ընկերությունները համատեղ հայտարարեցին սարքավորումների վերանորոգման վճարովի ծառայության տրամադրման մասին: Այսուհետ ցանկացած մեկը կարող է վերանորոգել իր բջջային հեռախոսը, նոթբուքը կամ ինտերնետ-մոդեմը Ucom-ի վաճառքի և սպասարկման բոլոր կենտրոններում, ինչպես նաև Երևանի՝ իր կողմից նշած ցանկացած վայրում:

«Արդեն 4-րդ անգամն է, որ հեռախոսիս էկրանը վնասում եմ և նույն հարցով դիմում եմ iBolit.mobi-ին: Երրորդ և չորրորդ անգամ ինձ զգալի զեղչ տրամադրեցին, ինչը շատ գոհացնող է: Գոհացնում է նաև մասնագետների աշխատանքը՝ գործող երաշխիքի հետ միասին», – պատմում է հաճախորդ Ալիսա Սահակյանը:

Պարտադիր վերապատրաստում անցած և համապատասխան հավաստագիր ստացած մասնագետները մոտենում են Երևանում բաժանորդի համար առավել հարմար վայր և 15-ից 60 րոպեների ընթացքում վերացնում են խնդիրը հենց սարքավորման սեփականատիրոջ ներկայությամբ: Վերանորոգման համար օգտագործվող բոլոր պահեստամասերը որակյալ են և ունեն 6 ամսվա երաշխիք:

«iBolit.mobi-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում որակյալ ծառայություններ մատուցելու համար: Մեր նորարարական մոտեցումները միակն են Հայաստանում, որ թույլ են տալիս հաճախորդների խնդիրները լուծել հենց իրենց ներկայությամբ հաշված րոպեների ընթացքում: Ucom-ի հետ գործակցությունը թույլ է տալիս լուծել ոչ միայն Երևանում, այլև մարզերում բնակվող հաճախորդների խնդիրները», – մանրամասնում է iBolit.mobi ընկերության հիմնադիր Գևորգ Եղիազարյանը:

 «Ucom-ը հանդիսանում է բազմաթիվ հեռախոսների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր վաճառքի կենտրոններից գնված այդ հեռախոսներն ունեն մեկ տարվա երաշխիք: Ուրախ ենք, որ Ucom-ի բաժանորդների համար անգամ երաշխիքային ժամկետի ավարտից հետո հեռախոսների սպասարկման, կոտրված էկրանի, չաշխատող մարտկոցի կամ ինտերնետ-մոդեմի վերանորոգման հետ կապված խնդիր չի առաջանա», – նշում է Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանը։

Ծառայության վճարը կախված է խնդրի տեսակից: Կանչը հնարավոր է ձևակերպել զանգելով 011 40 01 01 հեռախոսահամարով կամ առցանց՝ http://www.imobi.am/am կայքի միջոցով:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25