Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ucom. PicsArt, BetConstruct ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանում մեքենայական ուսուցման մասնագետներ են պատրաստվել
13/10/2017 18:15
Կիսվել

Ucom. PicsArt, BetConstruct ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանում մեքենայական ուսուցման մասնագետներ են պատրաստվել

Հոկտեմբերի 12-ին PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել մեքենայական ուսուցման 28 մասնագետների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը: Հավաստագրերը մեքենայական ուսուցման շրջանավարտներին հանձնել են PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը, BetConstruct ընկերության ինժեներական հարցերով փոխնախագահ Ռաֆայել Մկրտչյանը և Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

PicsArt ընկերությունը BetConstruct և Ucom ընկերությունների հետ համատեղ նախաձեռնել էր Հայաստանում առաջին երկարաժամկետ մեքենայական ուսուցման ծրագիրը։ Վեց ամիս տևողությամբ դասընթացների նպատակն էր Հայասատանում պատրաստել մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության մասնագետներ։ Դասընթացներն անցկացվել են Armenian Code Academy-ի (ACA) հայ և հատուկ արտերկրից հրավիրված մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ մեքենայական ուսուցման դասընթացի շրջանավարտներն աշխատանքի են անցել PicsArt, BetConstruct և Ucom ընկերություններում:

Մեքենայական ուսուցումն ու արհեստական ինտելեկտը (ԱԻ) ՏՏ ոլորտի կարևոր ուղղություններից մեկն է, որն ամբողջ աշխարհում զարգացման նոր թափ է առնում։ Հայաստանում ինչպես և ամբողջ աշխարհում այդ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա, սակայն մասնագիտացման համար առկա հնարավորություններն Հայաստանում դեռևս սահմանափակ են։ Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը լայն կիրառում են ստացել տնտեսության տարբեր ոլորտներում՝ արդյունաբերական, ֆինանսական, առողջապահական, կրթական և այլն։ Ուստի, այս ոլորտի մասնագետների պահանջարկ գնալով աճում է, իսկ ընկերությունները, որոնք կիրառում են այս տեխոնոլոգիաները մրցունակ են նաև միջազգային շուկայում: Աշխարհահռչակ PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցը ակտիվորեն կիրառում է մեքենայական ուսուցման և ԱԻ-ի տեխոնոլոգիաները, օրինակ՝ ֆիլտրների կիրառման, պատկերների վերլուծման, օգտատերի նախընտրությունները հասկանալու և համապատասխան բովանդակություն տրամադրելու նպատակով:

PicsArt-ը և իր գործընկերները կարևորում են Հայաստանում այս ոլորտի զարգացումը և կրթական այս նախաձեռնությամբ նպաստում են Հայաստանում արհեստական ինտելեկտի ոլորոտի զարգացմանը: Մեքենայական ուսուցման մասնագետների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես ընկերությունների և տնտեսության զարգացման, այնպես էլ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագայի համար։ PicsArt-ի մասին PicsArt-ը ֆոտոխմբագրման առաջատար հավելված և ստեղծագործ մարդկանց համայնք է։ PicsArt-ի միջոցով հնարավոր է նկարել, ընկերների հետ համատեղ լուսանկարներ խմբագրել, ստիկերներ պատրաստել և ներկայացնել այդ ստեղծագործություններն աշխարհին: PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ էֆեկտներով:

PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք www.picsart.am:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98