
Airbus կոնցեռնը 49.5 մլրդ դոլարի ռեկորդային պատվեր է ստացել
Դուբայում ընթացող ավիա ցուցահանդեսի շրջանակներում Եվրոպական ինքնաթիռաշինական կոնցեռն Airbus-ը ռեկորդային պատվեր է ստացել։ Խոսքը գնում է 49.5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 430 ինքնաթիռի գնման մասին։
Ռեկորդային քանակի ինքնաթիռները պատվիրել են ավիաընկերություններ, որտեղ ամերիկյան Indigo Partners ներդրումային հիմնադրամը մասնաբաժիններ ունի։ Մասնավորապես, հունգարական Wizz Air-ը պատվիրել է 146 ինքնաթիռ, ամերիկյան Frontier Airlines-ը պատվիրել է 134 ինքնաթիռ, իսկ չիլիական JetSmart-ը պատվիրել է 70 ինքնաթիռ։
Լուրերի համաձայն Airbus-ը հնարավոր է ևս մեկ խոշոր պայմանագիր կնքի։ Խոսքը գնում է FlyDubai ավիաընկերության կողմից 175 ինքնաթիռի պատվերի մասին։