Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ավանգարդ Մոթորս. լիզինգի աննախադեպ պայմաններ՝ S-դասի Mercedes-Benz ձեռք բերելու համար
01/12/2017 21:38
Կիսվել

Ավանգարդ Մոթորս. լիզինգի աննախադեպ պայմաններ՝ S-դասի Mercedes-Benz ձեռք բերելու համար

Հայաստանում Daimler AG գլխավոր ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն և «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ դուստր կազմակերպություն «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն ներկայացրել են աննախադեպ առաջարկ։

Նոր Mercedes-Benz S-դասի մոդելի շքեղ մեքենաներն իրավաբանական անձանց հասանելի են այսուհետ լիզինգի բացառիկ պայմաններով.

Տարեկան տոկոսադրույք՝ 2% (€)։ Մարման ժամկետ՝ 2 տարի։ Լիզինգի արժույթ՝ Եվրո։ Կանխավճար*՝ սկսած 10 %-ից (50% և ավել կանխավճարի դեպքում լիզինգի տրամադրում առանց բիզնեսի վերլուծության)։

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Առաջարկը գործում է մինչև մարտի 31-ը։

Առաջարկով հետաքրքրվողները մանրամասները կարող են ճշտել հետևյալ կոնտակների միջոցով․ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ – Հեռ․՝ +374 60 68 00 00, +374 10 66 80 00, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ – +374 10 31 88 88(80 86,80 89):

———–

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի  բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի  բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80%  մասնաբաժնով:

Հիշեցնենք նաև, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58