Beeline-ն անցնում է էլեկտրոնային ստորագրության օգտագործմանը
Beeline-ն առաջինը Հայաստանում անցնում է էլեկտրոնային (թվային) ստորագրության օգտագործմանը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը։
2017 թ․ դեկտեմբերի 11-ից բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը, հաշիվներն ու ակտերն ընկերության լիազորված ներկայացուցիչների կողմից վավերացվելու են էլեկտրոնային ստորագրությամբ։
«ՎԵՈՆ Արմենիա»-ն, լինելով ՎԵՈՆ ընկերությունների խմբի մի մաս, որդեգրել է տրանսֆորմացիայի քաղաքականություն և ավանդական հեռահաղորդակցության ընկերությունից դառնում է ժամանակակից տեխնոլոգիական և թվային ընկերություն։ Այդ կապակցությամբ ընկերության գործառնություններն, այդ թվում և փաստաթղթաշրջանառությունն, օպտիմալացվում են և բերվում են միջազգային չափանիշների։ Այս ամենն արվում է ընկերության ներսում փաստաթղթերի ստորագրման և վավերացման գործընթացերն արագացնելու նպատակով, որպեսզի մեր գործընկերների համար մեզ հետ համագործակցությունը դառնա էլ ավելի պարզ և հարմար», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ թվային ստորագրություն օգտագործելու իրավունքը հայկական ընկերությունները ստացել են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապերության օրենքով։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: