Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Երևանը ՏՏ ոլորտի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք
15/02/2018 11:06
Կիսվել

Երևանը ՏՏ ոլորտի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-21-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology – WCIT) ավարտին Հնդկաստանը էստաֆետը կփոխանցի Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«ՏՏ համաշխարհային համաժողովը 2018-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո թերևս հաջորդ ամենաազդեցիկ միջոցառումն է դառնալու Հայաստանի համար: Երևանը տեխնոմայրաքաղաք է  դառնալու ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար, ինչը հիանալի հնարավորություններ է ստեղծելու և՛ երկրի իմիջի, և՛ աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորվելու, և՛ ներդրումներ ներգրավելու, և թե՛ տուրիզմի հարցում»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Նրա խոսքով, ՏՏ հսկաներին Հայաստանը ներկայացնելու հզոր այցեքարտեր կան. Հայաստանը երկիր է, որտեղ ռազմավարական և ինժեներական մտածողության հիմք է դրվում ու զարգացվում է դպրոցից՝ նախ շախմատ, ապա 10 տարեկանից ինժեներական կրթություն: Ըստ Ալեքսանդր Եսայանի` սա խոստումնալից փորձ է, որը կիրառվում է միայն Հայաստանում:

«Պատահական չէ նաև, որ այս համաժողովի անցկացման իրավունքը ստացել ենք հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի շնորհիվ: 2014-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Մեքսիկայում անցկացվող WCIT-ին ներկայացրել է ինժեներական կրթության մեր փորձը, 2016-ին միևնույն համաժողովի շրջանակում «Արմաթ» կրթական ծրագիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից արժանացել է «Կայուն զարգացման» (Sustainable growth) մրցանակի, իսկ այս տարի համաժողովի շրջանակում Հնդկաստանի հետ կստորագրենք համաձայնագիր «Արմաթ» լաբորատորիաներ արտահանելու վերաբերյալ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019-ին անցկացվելու է Հայաստանում: Համաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: WITSA-ին 2004 թվականից անդամակցում է նաև ԻՏՁՄ-ն:

Այս տարի WCIT 2018-ին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, ԻՏՁՄ և ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարներ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69