
Beeline. ծախսերի ստուգման հնարավորություն՝ SMS-ի միջոցով
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Beeline շարժական կապի կանխավճարային բաժանորդների համար «Ծախսերի վերահսկում» ծառայության գործարկման մասին։
Ծառայությունը թույլ է տալիս *128# հրահանգի միջոցով ստանալ SMS հաղորդագրություն, որտեղ նշված են վերջին 10 վճարովի գործարքները և համապատասխան գանձված գումարները: Նաև նշվում է հարցում կատարելու պահի դրությամբ հաշվին առկա գումարը:
Տեղեկատվությունը տրամադրվում է վերջին 30 օրվա համար։ Ծառայությունը հասանելի է նաև ռոումինգում: Հարցումը անվճար է, իսկ հարցումների քանակն՝ անսահմանափակ։