Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով. այն կարող է խիստ հարված հասցնել տնտեսությանը
21/04/2018 18:15
Կիսվել

Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով. այն կարող է խիստ հարված հասցնել տնտեսությանը

Տարբեր ոլորտների գործարարները, ովքեր առաջիկայում պատրաստվում են նոր ներդրումներ կատարել, մտավախություն ունեն, որ երկրի անկայուն վիճակը կարող է վնաս հասցնել ընդհանուր տնտեսությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ասկե Գրուպ» հայկական պողպատաձուլական ձեռնարկության համասեփականատեր Միքայել Հարությունյանն ասաց, որ իրենք շարունակում են իրենց գործով զբաղվել, բայց երկրում տիրող իրավիճակն իր հետքը թողնում է ընդհանուր տրամադրությունների ու վաճառքների վրա։ «Ամեն դեպքում՝ մենք աշխատում ենք, չենք կանգնել»,-ասաց գործարարը։ Նա նշեց, որ նախորդ տարի, ինչպես նաև այս տարվա երեք ամիսներին աճ են արձանագրել, ներկայում էլ նոր սարքավորումներ են տեղադրում, որը հաջորդ եռամսյակում կտրուկ կբարձրանի արտադրողականությունը։ «Հիմա նոր սարքավորումները, որ տեղադրենք, արդեն Հայաստանի ամբողջ շուկան կարող ենք ծածկել, իսկ ավելցուկը՝ արտահանել։ Բայց երկրում տիրող վիճակը կարող է զգալի վնաս հասցնել մեր գործունեությանը»,-ընդգծեց Միքայել Հարությունյանը։

«Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերության հիմնադիր Հայկ Շահնազարյանի խոսքով՝ իրենց գոհացնում է Հայաստանի ներկա տնտեսական վիճակը։ «Մենք տեսանելի և տպավորիչ աճ ենք գրանցել: Ընդ որում՝ արտահանման աճ ենք գրանցել թե՛ Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ, և թե՛ դեպի Եվրամիության երկրներ: Տնտեսական կայունությունը և ընդհանուր առմամբ կայունությունը մեր երկրում շահավետ է բոլորի համար: Նման անկայուն իրավիճակը շարունակվելու դեպքում կարող է խիստ հարված հասցնել տնտեսությանը»,-ասաց Հայկ Շահնազարյանը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98