Ucom. իջեցվել են 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը
Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, իչպես նաև մեկնարկել է նոր՝ iPHone 8 և iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։
HTC, Huawei, Alcatel, Blackberry, BLU սմարթֆոնների լայն տեսականին հասանելի է շուկայում ամենամրցունակ՝ մինչև 40% նվազեցված գներով։ Նախընտրելի սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով ինչպես դրա ամբողջական արժեքը, այնպես էլ 24 ամսով միանալով Ունիվերսալ սակագնային պլաններից որևէ մեկին։ Ամսական սկսած ընդամենը 1300 դրամից բաժանորդները ձեռք կբերեն առաջարկվող մոդելներից ամենահարմարը։ Իսկ միանալով Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններից որևէ մեկին՝ ամեն ամիս կստանան մինչև 3000 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, մինչև 15 ԳԲ՝ շարժական ինտերնետից օգտվելու և մինչև 3000 SMS՝ տեղական բոլոր համարներին և Արցախ ուղարկելու համար:
«Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ոչ միայն առաջարկում ենք նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ, այլև պարբերաբար վերանայում ենք արդեն առկա մոդելների գները։ Ավարտական քննություններին, «Վերջին զանգին» կամ պարզապես ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը հաճելի նորությամբ է հանդես գալիս տարբեր նախասիրություններ ու հնարավորություններ ունեցող իր բաժանորդների համար», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ shop.ucom.am հասցեով։