Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ
29/07/2018 23:05
Կիսվել

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

Աշխարհին հայտնի «Արարատ» հայկական կոնյակի պատմությունը սկսվում է դեռևս 1887 թվականից, երբ բարեգործ և վաճառական Ներսես Թաիրյանն առաջին անգամ իր գործարանում ներդրեց սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան։ Ժամանակի ընթացքում «Արարատը» դարձավ ոչ միայն որակյալ հայկական կոնյակ, այլև՝ Հայաստանի խորհրդանիշերից մեկը։

«Երևանի կոնյակի գործարանի» «Արարատ» թանգարանի էքսկուրսավար Անի Առաքելյանը «Բիզնես 24»-ին պատմեց հայկական կոնյակի յուրահատկությունների, արտադրման առանձնահատկությունների և ծավալների, կոնյակ ըմպելու արվեստի մասին․ «Ի տարբերություն ֆրանսիացիների, ովքեր կոնյակ պատրաստելիս օգտագործում են թորած ջուր, հայկական կոնյակում օգտագործվում է բնական աղբյուրի ջուր։ Թորած ջուրը կորցնում է իր հատկությունները, իսկ բնական աղբյուրի ջուրը թույլ է տալիս յուրահատուկ համ հաղորդել կոնյակին։ Այս նորամուծությունն առաջարկել է հայտնի տեխնլոգ Մարգար Սեդրակյանը», – նշեց մեր զրուցակիցը։

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

Խոսելով հայկական կոնյակի առանձնահատկություններից՝ Անի Առաքելյանն ասաց, որ հումքը հայ գյուղացիներից գնվող սպիտակ խաղողի 6 տեսակներն են։ Գործարանն այս կերպ ոչ միայն պահպանում է հայկական բրենդի յուրահատկությունը, այլև զարկ է տալիս գյուղատնտեսությանը։ Երկարաժամկետ պայմանագրեր են կնքվել 1944 խաղող մշակող ընտանիքների հետ, միայն անցյալ տարի գործարանը գնել է 27 հազար տոննա խաղող, պատրաստվել է 11 մլն 600 հազար շիշ կոնյակ։

Այժմ հայկական կոնյակի արտադրանքի 92%-ն արտահանվում է աշխարհի շուրջ 34 երկիր, միայն 8%-ն է իրացվում հայկական շուկայում։ Ամենամեծ չափաբաժինը՝ 65%, արտահանվում է Ռուսաստան, այնուհետև՝ Ուկրաինա, Լատվիա, Ղազախստան, Բելառուս և այլ երկրներ։

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

«Արարատ» կոնյակները հնեցվում են բնական ճանապարհով՝ կաղնե տակառներում։ Կոնյակի հնեցման նվազագույն ժամկետը երեք տարի է, մաքսիմում ժամկետներ չկան, քանի որ որքան երկար մնա սպիրտը տակառի մեջ, այնքան գեղեցիկ համ ու հոտ կստանա խմիչքը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ կոնյակի համային հատկանիշների համար շատ կարևոր է տակառի ընտրությունը։ «Արարատ» կոնյակները «ապրում» են կաղնու փայտից պատրաստված տակառներում, իսկ փայտի հնությունը մինչև այն պատրաստելը պետք է լինի 70 տարուց ոչ պակաս։ Մեկ տակառը կարող է ծառայել 60-70 տարի։ Գործարանն ունի սեփական տակառագործական արտադրամաս, որտեղ էլ պատրաստվում են անհրաժեշտ չափի տակառներ։ Միայն Երևանի գործարանում կա շուրջ 15 հազար տակառ։

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

Հատկանշական է, որ թանգարանում 2001 թ․ նոյեմբերի 6-ին տեղադրվել է «Խաղաղության տակառը», որը նվիրված է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։ Այն կբացվի, երբ հիմնախնդիրը վերջնականապես լուծում կստանա։ Տակառի սպիրտը 1994 թվականից է՝ հաշվի առնելով հրադադարի տարեթիվը․«Սովորաբար նշում ենք, որ ինչքան երկար է մնում սպիրտը տակառում, այնքան ավելի համեղ կոնյակ է ստացվում, բայց սա այն միակ դեպքն է, որ ուզում ենք տակառը շուտ բացել»,-շեշտեց Անի Առաքելյանը։

Նշենք նաև, որ Հայաստանում «Արարատ» թանգարանը միակ վայրն է, որտեղ հնարավոր է տեսնել Ադրբեջանի դրոշը՝ պատվով դրված։

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

Թանգարան են այցելում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նախագահներ և վարչապետեր․ «Մենք նրանց անունով տակառ ենք հիմնում, որի վրա նրանք ստորագրում են։  30 նախագահ արդեն ունեն այդպիսի տակառներ, 3-ը՝ Ռուսաստանից, 3-ը՝ Լիտվայից, երեքը՝ Լեհաստանից, 2-ը՝ Լատվիայից և այլք»,-ասաց Անին։

Թանգարանում կար սովորություն՝ հյուրին նվիրել իր քաշին համապատասխան կոնյակ։ Կշեռքի մի կողմում նստում էր հյուրը, մյուս կողմում դրվում էր կոնյակը։ Այժմ չնայած այս սովորությունը չի գործում, սակայն կշեռքը պահպանվում է թանգարանի տարածքում։

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

2015 թվականից «Երևանի կոնյակի գործարանը» վերաթողարկում է գործարանի ողջ պատմության գլուխգործոցները, որոնց թվում են «Արմենիան» ու «Դվինը»։ Այս երկու կոնյակները «կոլեկցիոն» են կոչվում, որովհետև ունեն հավելյալ հնեցման գործընթաց։

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

Կոնյակագործը իրական կոմպոզիտոր է։ Եթե կոմպոզիտորն աշխատում է 7 նոտայի հետ, ապա կոնյակագործն աշխատում է 200-ից ավելի տեսակ սպիրտների հետ, որպեսզի գտնի ճիշտ համադրություն, դրանք իրար հետ խառնի և ստանա կոնյակների փունջ։ Թանգարանի պատին այս թեմային համահունչ` ներկայացված է Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունից մի հատված։ 

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

Իսկ ի՞նչ բաժակով ըմպել կոնյակը, ինչպե՞ս բացահայտել խմիչքի համային հատկանիշները։ Նախ նշենք, որ սովորաբար կոնյակը խմում են սենյակային ջերմաստիճանում, բաժակը կարելի է պահել ափի մեջ, տաքացնել այն։ Երբ կոնյակին փոխանցվում է մարմնի ջերմաստիճանը, այն խթանում է, որ համային փունջը բացվի։ Կարևոր է բաժակի ճիշտ ընտրությունը։ Կոնյակի բաժակի ծայրը պետք է նեղացած լինի, քանի որ համային փունջը հավաքվում է դրա ծայրերին։ Երբ այն պառկեցնեք, կոնյակի ճիշտ լցված չափաբաժնի դեպքում այն չի թափվի բաժակից։ Համտեսման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել համին, գույնին և թափանցիկությանը։ Լավ որակի կոնյակը պետք է լինի թափանցիկ, եթե բաժակի դրսի կողմից մատնահետք թողնեք, ապա այն տեսանելի կլինի կոնյակի միջով։ 

Համտեսումը միշտ պիտի սկսել երիտասարդ կոնյակից՝ փոքր կում անելով և լեզվի վրա մի փոքր թողնելով։ Այդպես ավելի լավ են զգացվում համային հատկանիշները։ Ինչքան երկար է կոնյակի համը մնում բերանում, այնքան այն երկար է հնեցված։

Կոնյակը համադրվում է տարբեր մրգերի հետ, որոնցից լավագույնն են դեղձն ու ծիրանը։ Ցիտրուսային մրգերը թույլ չեն տալիս զգալ կոնյակի համային հատկանիշները։ 

Վերջում հավելենք, որ այս տարի Երևանի 2800-ամյակին նվիրված՝ «Երևանի կոնյակի գործարանը» կվերաթողարկի ԽՍՀՄ-ում ամենահայտնի կոնյակներից մեկը՝ «Երևանը»։

Լուսանկարները՝ Canon EOS 200D

Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

Արարատի յուրահատկությունները՝ հայկական կոնյակից մինչև երկրի խորհրդանիշ

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98