Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում
14/08/2018 21:25
Կիսվել

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Տեղեկատվական անվտանգության ապահովման համաշխարհային առաջատարներից մեկը հանդիսացող Kaspersky ընկերությունը շարունակում է ներկայացնել արդյունավետ և նորարարական հակավիրուսային ծրագրերի և լուծումներ։ Այդ ծրագրերից մեկը անհատ հաճախորդների համար նախատեսված Kaspersky Internet Security-ն է։

Kaspersky Internet Security-ն ներկայացնում է ամբողջական անհրաժեշտ գործիքակազմ՝ Windows, MacOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների պաշտպանության համար։ Kaspersky Internet Security-ն ոչ միայն անտիվիրուս է, այլ նաև ներառում է տեղեկատվական անվտանգության մի շարք մոդուլներ, որոնք անհրաժեշտ են օգտատերերին՝ միջցանցային էկրան (firewall), սպամ ֆիլտր և այլ օգտակար գործառույթներ։ Հատկանշական է, որ ծրագիրը բավական արագագործ է և չի դանդաղեցնում օգտատիրոջ համակարգիչը։

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Kaspersky Internet Security-ի հիմնական գործառույթներն են.

Kaspersky Anti-Virus` պաշտպանություն վնասակար ծրագրերից կամ վիրուսներից. Կասպերսկու հակավիրուսային լուծումները շարունակում են մնալ համաշխարհային առաջատարների շարքում, այդ են վկայում համաշխարհային փորձարարական կենտրոնների հրապարակումները, ինչը նշանակում է, որ օգտատերերն ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ։ Հակավիրուսային մոդուլը ներառում է ոչ միայն ֆայլային, այլ նաև web-anitivirus: Ֆայլային հակավիրուսը պատասխանատու է համակարգչում գտնվող բովանդակության անվտանգության համար, իսկ web-antivirus-ը ապահովում է անվտանգությունն ինտերնետից օգվելու ընթացքում։ Երկու մոդուլի դեպքում էլ օգտատերը կարող է ընտրել պաշտպանության համապատասխան մակարդակ՝ բարձր, միջին և ցածր։ Web-Antivirus-ի բաղադրիչ մասերից մեկն էլ դրամական վճարումների պաշտպանության մոդուլն է, որը թույլ է տալիս անվտանգ կերպով համացանց ներմուծել վճարային քարտերի տվյալները և պաշտպանել դրանք համակարգչում։ Ֆայլային հակավիրուսը նաև թույլ է տալիս տարբեր մակարդակում պարբերաբաև ստուգել ֆայլերը, իհարկե հակավիրուսն ինքն էլ անընդմեջ ստուգում է դրանք։

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Firewall կամ միջցանցային էկրան. այդ մոդուլը հետևում է ցանցային ակտիվությանը և ապահովում է անվտանգ մուտքը ինտերնետ։ Firewall-ը նաև ապահովում է wi-fi երթուղիչների միջոցով բովանդակության ներբեռնման անվտանգությունը։ Ծրագիրը նաև պաշտպանում է համակարգիչը ցանցային հարձակումներից։

Ծրագրերի անվտանգություն. այս գործառույթը թույլ է տալիս կառավարել համակարգչում տեղադրված ծրագրերը՝ դասակարգելով դրանք վստահելի և կասկածելի ծրագրերի։ Օգտատերը կարող է նաև ինքն ընտրել, թե որ ծրագրերն են ապահով, որոնք՝ ոչ։

Տվյալների անվտանգություն. այս մոդուլի միջոցով օգտատերը կառավարում է տարբեր ծրագրերի միջոցով հավաքագրվող տվյալները։ Հնարավորություն կա նաև բոլոր այլ ծրագրերին թույլ չտալու տվյալների հավաքագրումը։

Տեսախցիկի անվտանգություն. ծրագրի այս մոդուլն արգելափակում է տեսախցիկը՝ թույլ չտալով չարամիտներին աննկատ կերպով հետևել օգտատիրոջը։

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Ծրագրերի թարմացում. Kaspersky Internet Security-ն հետևում է նաև համակարգչում տեղադրված ծրագրերին և պարբերաբար թարմացնում դրանք։ Internet Security-ն նաև հետևում է համակարգչում տեղադրված ծրագրերի ակտիվությանը՝ կանխելով դրանց կասկածելի վարքագիծը։

Հաղորդագրությունների և էլեկտրոնային փոստի պաշտպանություն և anti-spam. այս մոդուլները ապահովում են հաղորդագրության հարթակների և էլեկտրոնային փոստի համակարգերի գործունեությունը։ Ներդրված է նաև արդյունավետ anti-spam համակարգ, որը պաշտպանում է օգտատիրոջ էլեկտրոն փոստը ոչ ցանկալի նամակներից։

Ծնողների վերահսկողություն. այս մոդուլն անչափ օգտակար է անցանկալի բովանդակությունից կամ ակտիվությունից երեխաներին պաշտպանելու համար։ Այն գործում է միայն Windows և Mac համակարգիչների համար։ Մոդուլի միջոցով կարելի է սահմանափակել տարբեր ծրագրերից երեխաների օգտվելու ժամանակը կամ հնարավորությունը։ Երեխանելի համար կարելի է նաև արգելափակել որոշակի ոլորտների բովանդակությունը։

Kaspersky Internet Security-ն կարելի է ձեռբ բերել kaspersky.ru կայքում։ Ծրագիրը հասանելի է երեք տարբերակում՝ 2, 3 և 5 սարքի լիցենզիաներով։

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Kaspersky Internet Security. տեղեկատվական անվտանգության լավագույն լուծում

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88