Բիզնես

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 387.00+0.50
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 69.46+0.87 WTI - 67.48+1.00
COMEX:  GOLD - 3341.10-0.19 SILVER - 38.49+0.63
COMEX:  PLATINUM - 1481.50+2.92
LME:  ALUMINIUM - 2578.00+0.02 COPPER - 9666.50+0.33
LME:  NICKEL - 15096.00+0.47 TIN - 33014.00+0.66
LME:  LEAD - 1973.00-0.18 ZINC - 2737.00+0.96
FOREX:  USD/JPY - 148.67+0.07 EUR/GBP - 1.162+0.03
FOREX:  EUR/USD - 1.162+0.03 GBP/USD - 1.3423+0.26
STOCKS RUS:  RTSI - 1112.64-0.85
STOCKS US: DOW JONES - 44484.49+0.52 NASDAQ - 20885.65+0.75
STOCKS US: S&P 500 - 6297.36+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39819.11-0.21 TOPIX - 2834.48-0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24825.66+1.33 SSEC - 3534.48+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8972.64+0.52 CAC40 - 7822.00+1.29
STOCKS EUR:  DAX - 24370.93+1.51
18/07/2025  CBA:  USD - 384.23+0.11 GBP - 516.87+2.19
18/07/2025  CBA:  EURO - 447.24+2.24
18/07/2025  CBA:  GOLD - 40994-54 SILVER - 466.4-1.35
Դինա Նուրպեիսովա. ՎԵՈՆ Արմենիայի առաջնահերթություններից մեկն աշխատակիցների զարգացումը և մասնագիտական առաջխաղացումն է
24/09/2018 13:01
Կիսվել

Դինա Նուրպեիսովա. ՎԵՈՆ Արմենիայի առաջնահերթություններից մեկն աշխատակիցների զարգացումը և մասնագիտական առաջխաղացումն է

Այսօր մասնագիտության ընտրություն կատարելն այնքան էլ դյուրին չէ: Մի կողմից՝ ընտրությունը մեծ է, հետաքրքիր մասնագիտությունները՝ շատ, մյուս կողմից՝ ժամանակն է թելադրում իր պահանջը: Ճիշտ կողմնորոշվելու համար կարևոր է ապագա մասնագիտությունն ընտրելիս հաշվի առնել, թե տվյալ մասնագիտությունն ինչ առանձնահատկություններ ու զարգացման հեռանկարներ ունի:

Ֆինանսական ոլորտի մասնագիտություններն, ինչպես օրինակ՝ ֆինանսական վերլուծաբան, ռիսկերի կառավարիչ, հաշվապահ, աուդիտոր և այլն, դասվում են այն մասնագիտությունների շարքին, որոնք միշտ պահանջված են: Իհարկե, ժամանակին զուգընթաց ֆինանսական ոլորտի մասնագիտությունները ձևափոխվում են, ի հայտ են գալիս բոլորովին նոր մասնագիտացումներ, սակայն մի բան անփոփոխ է՝ քան դեռ զարգանում են տնտեսական հարաբերությունները և իրականացվում են դրամական գործարքներ ու գործառնություններ, ֆինանսական ոլորտի մասնագետները կլինեն պահանջված:

Պարզելու համար, թե այսօր ֆինանսական ոլորտի որ մասնագիտություններն են առավել պահանջված, ինչ պետք է սովորի և ուսումնասիրի ապագա ֆինանսիստը հաջող կարիերա անելու համար և թե ֆինանսական մասնագետների հաջողությունների ու մասնագիտական աճի ինչ օրինակներ կան «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline) ընկերությունում, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ընկերության Ֆինանսական տնօրեն Դինա Նուրպեիսովայի հետ:

– Տիկին Նուրպեիսովա, այսօր ֆինանսական ոլորտի մասնագիտություններից որո՞նք են առավել պահանջված, և զարգացման ի՞նչ միտումներ կան:

– Տեխնոլոգիական առաջընթացի մեր դարաշրջանում, որն բառացիորեն ամեն օր արտացոլվում է մարդկային գործունեության բոլոր բնագավառների վրա, ֆինանսական կառավարման անհրաժեշտությունը մնում է արդիական, քանի որ ցանկացած գործունեություն ենթադրում է տնտեսական նպատակադրում կամ եկամտի ստացում: Ֆինանսական ծառայությունների ոլորտն ինքնին նույնպես զարգանում է և շարժվում է շուկայի միտումներին համապատասխան: Օրինակ, ներկայում հաշվապահի մասնագիտացումը չի սահմանփակվում միայն հաշվապահական հաշվառմամբ և հարկերի վճարմամբ, ինչպես նախկինում այն ընկալվում էր: Վերջիվերջո, ժամանակակից տեխնոլոգիաները շուտով կարող են դուրս մղել մարդկանց ամենօրյա ու կրկնվող համակարգային գործընթացներից, ինչպիսիք են, օրինակ, դրամական փոխանցումները:

Այցելելով IBM ընկերության սերվիս կենտրոններից մեկը, որը հաշվապահական հաշվառման ծառայություններ է մատուցում խոշոր միջազգային կորպորացիաներին, ես հնարավորություն ունեցա տեսնելու այնպիսի ծրագրային ապահովման աշխատանք, որը ստանդարտ փաստաթղթերի սկանավորման միջոցով ապահովում է համակարգում տրանզակցիաների ավտոմատ իրականացման գործընթացը: Այսօր հաշվապահին, հաշվապահական հաշվառման մասնագետին անհրաժեշտ է անընդհատ զարգանալ, ունենալ խորը գիտելիքներ միջազգային ստանդարտների վերաբերյալ, որոնք մշտապես փոփոխվում են, անհրաժեշտ է կարողանալ ճիշտ գնահատել գործարքներն ու գործառնությունները, ռիսկերը, վերլուծել հաշվետվությունների միտումները և նաև գտնել գործընթացների ավտոմատացման ուղիներ: Ես վստահ եմ, որ ֆինանսական կառավարման գրեթե բոլոր ուղղությունների համար գործնականում առկա են զարգացման հեռանկարներ, բայց ակնհայտ է, որ շուկայում կա որոշ համեմատաբար նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտություն: Կարծում եմ, որ արժեթղթերի շուկայի, ֆոնդային շուկայի, ֆինանսական գործիքների շուկայի, միջազգային ներդրողների հետ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց կաճի պահանջարկը ներդրումային պորտֆելների կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների նկատմամբ:

Բացի այդ, օրենքի գերակայության սկզբունքով պետության կառուցման, բիզնեսի և ներդրումային շուկայի զարգացման համար գրավիչ և բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհին տնտեսվարող սուբյեկտներն, անհրաժեշտաբար, պետք է ուշադրություն դարձնեն վերահսկման միջավայրին, ռիսկերի կառավարման ճկուն համակարգին և կոմպլաենսի սկզբունքներին: Հետևաբար, այս ոլորտի մասնագետները նույնպես կլինեն պահանջված:

Դրանից բացի, չեմ կարող չնշել նաև, որ այժմ ամբողջ աշխարհում մեծ թափ է ձեռք բերում այնպիսի ուղղություն, ինչիպիսին է ֆինտեխը, որը ֆինանսական ոլորտի զարգացումն է՝ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս ոլորտը կարող է և մրցակցելու է ավանդական ֆինանսական կազմակերպությունների, բանկերի հետ: Սրանով է պայմանավորված, որ բանկային ոլորտն այսօր մեծ ուշադրություն է հատկացնում տվյալ ուղղությանը: Ի դեպ, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, բջջային օպերատորներն առաջիններից էին, որ սկսեցին տրամադրել այլընտրանքային ֆինանսական բջջային ծառայություններ, դրանք են, մասնավորապես, վճարային ծառայություններ բջջային սարքերի միջոցով: Ակնհայտ է, որ ֆինանսական ոլորտի զարգացման միտումներն ուղղված են լինելու նորարական լուծումների կիրառմանը, նոր տեխնոլոգիական համալրմանը և այլն, ու ֆինանսական ոլորտի մասնագետը պետք է ունենա նաև տեխնիկական բազա, որպեսզի պատկերացնի, թե որ ուղղությամբ է շարժվում շուկան:

Դինա Նուրպեիսովա. ՎԵՈՆ Արմենիայի առաջնահերթություններից մեկն աշխատակիցների զարգացումը և մասնագիտական առաջխաղացումն է

– Ֆինանսական ոլորտի մասնագիտություն ընտրելիս ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնել: Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են դառնալ ֆինանսիստ և ունենալ հաջող կարիերա:

– Խոսելով, ընդհանուր առմամբ, որևէ մասնագիտության ընտրության մասին՝ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ և առաջին հերթին՝ այն տարածաշրջանի ու երկրի մակրոտնտեսական գործոնները, որտեղ մասնագետն իրականացնելու է իր գործունեությունը: Դա ներդրումային ու ֆինանսական շուկայի զարգացվածությունն է, դա իրավական և կարգավորող միջավայրն է, դա նաև աշխարհաքաղաքական ու ժողովրդագրական ցուցանիշներն են: Շատ մասնագիտությունների համար կարևոր է նաև ուշադրություն դարձնել տվյալ մասնագիտության զարգացման հեռանկարներին: Ֆինանսական ոլորտի մասնագետներն այս առումով ունեն առավելություն, քանի որ ֆինանսական մասնագիտացումը պահանջված է տնտեսության բոլոր ոլորտներում: Բացի արտաքին գործոններից, կարևոր է հաշվի առնել նաև անձնական հատկանիշները, եթե որոշել եք ընտրել ֆինանսական մասնագիտություն: Որպես ֆինանսիստ մասնագիտական հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ունենալ վերլուծական միտք, տրամաբանություն, կարգապահություն և լավ հիշողություն: Ինչպես բոլոր մասնագիտությունները, ֆինանսական ոլորտի մասնագիտացումն էլ ենթադրում է գիտելիքների մշտական խորացում և նոր հմտությունների յուրացում, և հետևաբար պետք է պատրաստ լինել նաև ինքնակրթությանը: Երիտասարդ մասնագետներին ես խորհուրդ կտամ լինել հետաքրքրասեր, և առնվազն իրենց գործունեության մեկնարկին կենտրոնանալ ոչ թե կարիերայի, այլ հմտությունների ձեռքբերման ու իրենց մասնագիտական որակավորման բարձրացման վրա: Ֆինանսական ոլորտում մասնագիտական ուղղությունները բավականին շատ են, և խորհուրդ կտամ օգտագործել մի քանի ոլորտներում փորձ ձեռք բերելու հնարավորությունը, դուրս գալ աշխատանքային պարտականությունների շրջանակներից, հետաքրքրվել հարակից ուղղություններով, սովորել գործընկերներից և չխնայել ժամանակ լրացուցիչ վերապատրաստման ու ինքնակրթության համար: Խորհուրդ եմ տալիս չսահմանափակվել նեղ մասնագիտացմամբ, եթե անգամ այդ ուղղությամբ գրանցել եք զգալի հաջողություններ, քանի որ ֆինանսական ոլորտի բոլոր ուղղությունները սերտ փոխկապակցված են, և դա հնարավորություն է տալիս լավագույնս դրսևորել և խորացնել մասնագիտական ունակությունները: Եվ ամենակարևորը՝ հաջող կարիերա ունենալու համար պետք է անմնացորդ սեր՝ մասնագիտության ու աշխատանքի հանդեպ, եռանդ, մասնագիտական զարգացման ցանկություն և մասնագիտական նպատակները ճիշտ ձևակերպելու ունակություն: Զարմանալի է, բայց կարիերան որպես նպատակ կարող է և չաշխատել, բայց ահա մեծ և ոչ այնքան մեծ նախագծերում ու առաջադրանքներում հաջողությունների հասնելը, ակտիվ դիրքորոշումն ու ներքին զարգացումն ի վերջո անպայման կծառայեն որպես հաջող կարիերայի սանդուղքի հաջորդական աստիճաններ:

– Հաջողության պատմությունները միշտ էլ ավելի խոսուն են: «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ֆինանսական մասնագետների հաջողությունների և ձեռքբերումների ի՞նչ օրինակներ կարող եք նշել:

– Նման օրինակները քիչ չեն, և դրանք առանձնապես մեր ընկերության և, ընդհանուր առմամբ, ՎԵՈՆ խմբի կորպորատիվ մշակույթի արդյունք են: Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր աշխատակիցների զարգացմանն, ուսուցմանն ու առաջխաղացմանը, և ամեն-ինչ անում ենք, որպեսզի ընկերության մթնոլորտն ու միջավայրը նպաստի դրան: «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության Ֆինանսական տնօրինությունը բացառություն չէ, և մեր աշխատանքի առաջնահերթություններից մեկն աշխատակիցների զարգացումն է և մասնագիտական առաջխաղացումը: Կարող եմ ասել, որ մեր թիմում ներդրված են մասնագիտական ուղղորդման ու միջֆունկցիոնալ զարգացման սկզբունքներ:

Աշխատակիցները մասնակցում են ոչ միայն «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին, այլև արտերկրում՝ ՎԵՈՆ խմբի կողմից կազմակերպվող կրթական ծրագրերին: Եվ հիմա, պատասխանելով Ձեր հարցին՝ հաճելիորեն ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ֆինանսական տնօրինության յուրաքանչյուր ուղղություն ունի ուշադրության արժանի հաջողության պատմություններ: Բայց այսօր, թերևս, ես կբերեմ մի քանի օրինակ բիզնեսի վերահսկման և ռիսկերի կառավարման ուղղությամբ մեր աշխատակիցների հաջողության պատմություններից:

Դինա Նուրպեիսովա. ՎԵՈՆ Արմենիայի առաջնահերթություններից մեկն աշխատակիցների զարգացումը և մասնագիտական առաջխաղացումն է

Այս ուղղության գլխավոր փորձագետ Սահակ Գևորգյանը միացել է Beeline թիմին երեք տարի առաջ՝ որպես տեխնիկական նախագծերի և ծախսերի մասով ֆինանսական վերլուծաբան: Նրա պրոֆեսիոնալիզմը և ակտիվ դիրքորոշումը (նա եղել էր ներդրումային և ծրագրային հաշվառման գործընթացների կատարելագործման մասով նախագծերի ղեկավար) դարձել են կարիերայի հաջորդ քայլի հիմնաքարը, և նա մի քանի ամիս ներգրավված է եղել Ղազախստանում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մեր խմբի երկրների համար Ֆինանսական Ծառայությունների Կենտրոնի գործարկման փորձնական նախագծի իրականացմանը: Հետագայում, մենք նրան առաջարկեցինք գլխավորել իր համար նոր՝ ռիսկերի կառավարման և վերահսկողության ֆունկցիան, և նա ոչ միայն հաջողություն ունեցավ այս ուղղությամբ, այլ նաև կատարեց շատ բարելավումներ: Բայց ամենակարևորը՝ նա հաջողությամբ պատրաստել է նոր երիտասարդ կադր այս ուղղության համար, ում հաջողության պատմությունը ևս ուշադրության արժանի է: Այսպես, Արտակ Հովհանեսյանը սկսել է իր կարիերան մի քանի տարի առաջ որպես հաշվապահ, հետագայում նաև աշխատել է ֆինանսական դեպարտամենտում, և հիմա, լինելով ներքին վերահսկողության մասնագետ, նա մեկնում է Հայաստանից։ Ամստերդամի մեր գլխավոր գրասենյակի ղեկավարությամբ նա մասնակցելու է ՎԵՈՆ խմբի բոլոր բիզնես միավորների ֆինանսական վերահսկողության թեստավորմանն ու մոնիտորինգին։ Նա կստանա հսկայական միջազգային փորձ և հույս ունեմ, որ վերադառնալով՝ կներդնի իր փորձը Հայաստանում:

Դինա Նուրպեիսովա. ՎԵՈՆ Արմենիայի առաջնահերթություններից մեկն աշխատակիցների զարգացումը և մասնագիտական առաջխաղացումն է

Եվ որպես վերջին օրինակ, որը չեմ կարող չնշել, Արսեն Ավետիսյանի հաջողության պատմությունն է, ով չորս տարի առաջ է միացել մեր թիմին և ակտիվորեն մասնակցել բիզնեսի վերահսկման և ռիսկերի կառավարման ֆունկցիայի զարգացման գործընթացին։ Հաշվի առնելով Արսենի անձնական հատկանիշներն ու իր պատրաստվածությունը մարտահրավերներին ու փոփոխություններին, ավելի քան 2 տարի առաջ ընկերությունն առաջարկեց նրան ղեկավար պաշտոն Ֆրոդի կառավարման և երաշխավորված եկամուտների ուղղությամբ: Այս պահին, Արսենն աշխատում է Կիևում, որտեղ ՎԵՈՆ խումբն ունի Ռիսկերի և վերահսկողության փորձագիտական կենտրոն, որն ապահովում է մեթոդաբանական աջակցություն և գործառույթների զարգացում խմբի գործունեության բոլոր երկրներում:

Ինձ համար հաճելի է, որ անձնակազմի զարգացումն ու աջակցումը սահմանափակված չէ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության շրջանակներում, և այսօր Հայաստանում մեր թիմը կարող է իր դիրքը ունենալ միջազգային շուկայում՝ որպես բարձր որակավորմամբ և լոյալ մասնագետների դոնոր ՎԵՈՆ ընկերությունների խմբի համար:

18/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.23
+0.11
Եվրո (EUR)
447.24
+2.24
Ռուբլի (RUR)
4.8828
+0.0014
Լարի (GEL)
141.73
+0.04
40994
-54
Արծաթ
466.4
-1.35