Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Մեծն ռեյդերը․ Կարլ Այքանի հաջողության պատմությունը
02/10/2018 16:22
Կիսվել

Մեծն ռեյդերը․ Կարլ Այքանի հաջողության պատմությունը

Կարլ Այքանի հայրը նրան թույլ չի տվել ընդունվել հեղինակավոր դպրոց։ Այքանը մեծացավ և ապացուցեց, որ կստանա այն ամենը, ինչ ինքը ցանկանում է։ Նրանից վախենում են, նրան ատում են, կարծում են, որ նա ռեյդեր է և դաժան ներդրող։ Իմանալով, որ Այքանը գնել է բաժնետոմսերի որևէ մաս, ընկերությունների հիմնադիրներն ու ղեկավարները, որպես կանոն, ավելի բարձր գնով ցանկանում են հետ գնել դրանք։

Դժվար չէ մեծ հարստություն վաստակել, ավելի դժվար է այն պահպանել և ավելացնել։ Ներդրողները և վերլուծաբանները Ֆորբսին պատմել են, թե ինչպե՞ս են աշխարհի ամենահարուստ մարդիկ հաջողության հասել և ինչո՞վ են տարբերվում նրանց ներդրումային ռազմավարությունն ու բիզնես վարելու մոտեցումները։ Այս պատմության հերոսը Կարլ Այքոնն է՝ ներդրող, որից վախենում են ցանկացած ընկերությունում։

«Կյանքում և բիզնեսում կա երկու մահացու սխալ, առաջինն առանց մտածելու արագ գործելն է, երկրորդը՝ ընդհանրապես չգործելը», – Կարլ Այքան։ 

Կարլ Այքանով կարելի է հիանալ, նրան կարելի է ատել և արհամարհել, բայց աղքատ ընտանիքի երեխայից մինչև աշխարհի ամենահարուստ մարդու անցած ճանապարհը արժանի է հարգանքի։ Նրան հնարավորություն չի տրվել ինքնուրույն ընտրելու իր կյանքի ճանապարհը։ Ընդհակառակը, երբ Վուդմոր էլիտար դպրոցը նրան ընդունեց և նույնիսկ պատրաստ էր ամբողջությամբ վճարել ուսման վարձը, Այքանի հայրը, կարծելով, որ դա իր ընտանիքի համար չէ, որդուն ուղարկեց սովորական պետական դպրոց։ Նրա հայրը ձախողված օպերային երգիչ էր, բայց այնքան էր սիրում երաժշտությունը, որ չնայած աթեիստ էր, համաձայնել էր երգել սինագոգում։ 

Դժվար է պատկերացնել, թե ինչ էր զգում Կարլ Այքանն այն ժամանակ, երբ իր առջև բացվող նոր դուռը այդպես փակվեց, այս արարքը նա իր հորը երբեք չներեց։ Հնարավոր է՝ եթե չլիներ իր այդ մանկությունը, նրա մեջ չէր ծնվի այդպիսի դաժանություն և բոլորին ապացուցելու ցանկություն, թե ինչ է իրենից ներկայացնում և ինչի կարող է հասնել։ Հիսուն տարի անց թեժ քննարկումների ժամանակ, ամփոփելով իր ձեռքբերումները, Կարլ Այքանն ասել է, որ չնայած Վուդմորում չի սովորել, բայց դարձել է միլիարդատեր։

Իտելեկտով օժտված Այքանն արդյունքում հայտնվեց Փրինսթոնում, Նյու Ջերսիի ամենահայտնի համալսարաններից մեկում։ Նա ստիպված էր փոքեր խաղալ, որպեսզի վճարեր ուսման վարձը։ Որպես կանոն,  նա հաղթում էր իր համակուրսեցիներին, որոնց հետագայում հաղթեց նաև դաժան ներդրումային բիզնեսում։

Ֆինանսական խարդախությունների և շուկայում արված մանիպուլյացիաների պատճառով Ուոլ Սթրիթից շատ «շնաձկներ» են բանտում հայտնվել, բայց ոչ Այքանը։ Մասնագիտությամբ փիլիսոփա Կարլ Այքանը դարձավ կորպորատիվ ռեյդի (փոքր ընկերութունների գնում՝ հոլդինգ ձևավորելու նպատակով) կամ ինչպես ինքն է սիրում ասել, կապիտակիզացիայի ակտիվացման արքա:

Բաժնետոմսերի ներդրման տարբեր մոտեցումներ կան․ գնել և արագ վաճառել, գնել և պահել։ Ամեն դեպքում, գնելով բաժնետոմսեր, դուք դառնում եք բաժնետեր, ընկերության համաղեկավար։  Բոլոր բաժնետերերը պարբերաբար ստանում են ծանուցում՝ նոր նշանակումների, քվեարկությունների և այլնի վեաբերյալ։ Այնտեղ, որտեղ բաժնետերերի մեծ մասը խուսափում է քաշքշուկից կամ ուղղակի ժամանակ չի գտնում, Կարլ Այքանը գործում է։

Այքանի կենսագիր Մարկ Ստիվենսին հայտնի է դարձել Icahn & Co-ում ներդրում կատարելու վերաբերյալ Այքանի գրած մանիֆեստը, որտեղ ասվում է հետևյալը․

– Մենք հավատում ենք, որ զգալի շահույթ հնարավոր է ստանալ այն ընկերություններում, որտեղ բաժնետոմսերը մեծապես թերագնահատված են։ Այն թույլ է տալիս ազդեցություն գործել իրադարձությունների զարգացման վրա։

– Ընկերության մենեջմենթում պետք է հասնել նրան, որ կարծիք ստեղծվի, թե անհրաժեշտ է այն լիկվիդացիայի ենթարկել կամ վաճառել «ասպետի»։

– Հրահրել պատերազմ՝ առանց մասնակցելու դրան։

– Առաջարկել գնել այն։

– Վերասադավորել դիրքերը ընկերությունում։

Այքանի առաջին ներդրումային «ավարը»  Tappan ընկերությունն էր: Նա սկսեց գնել Tappan-ի բաժնետոմսերը, հրահրեց պատերազմ, որը ավարտեց միայն այն բանից հետո, երբ ընկերությունը վաճառվել էր Electrolux-ին, ընդ որում նա իր բաժնետոմսի վճարած գնից երկու անգամ ավելին ստացավ։ Հետաքրքիր է, բայց ընկերության հիմնադիր Դիկ Թափանը այնքան էր տպավորված Այքանով, որ դարձավ նրա Icahn & Co ընկեության ներդրողը, ինչը հազվադեպ բացառություն էր։

Գրքերում հաճախ են շեշտում ընկերությունների մի քանի հետաքրքրության շրջանակների մասին․ բաժնետերեր, մենեջմենթ, աշխատակիցներ, հաճախորդներ, մատակարարներ։ Պետք է հաշվի առնել բոլոր այս շահագրգիռ կողմերի շահերը։ Կարլ Այքանին չի հետաքրքրում այս կանոնը, նրան հետաքրքրում է մի բան՝ անձնական շահը։

1985 թ․-ին նա դարձավ TWA ավիաընկերության բաժնետեր և վեց տարի հետո Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը ավերակների վերածեց։ TWA-ն սնանկության ենթարկվեց, հսկայական թվով մարդիկ կորցրին իրենց աշխատանքը, բայց Այքանը կարողացավ իր փաթեթը վաճառել մաքսիմալ արժեքով։ Այս գործարքի շնորհիվ նա դարձավ Օլիվեր Սթոունի «Ուոլ Սթրիթ» ֆիլմի փայլուն և սառնարյուն հերոսի՝ Գորդոն Հեկոյի նախատիպերից մեկը։

Եվ եթե Ուորեն Բաֆեթի աշխատասենյակի պատերին ֆոնդային բորսաների խուճապի նկարներ են, ապա Այքանի աշխատասենյակում իր զոհ-ընկերությունների տարեկան հաշվետվությունների ցուցակներն են։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հանդիպել Այքանի հետ, պետք է անցնեն միջանքով, որտեղ պատերին փակցված են սպանության և տանջանքի դաժան տեսարաններ։

Իհարկե, Կարլ Այքանն էլ է ունեցել անհաջողություններ, օրինակ, նա չկարողացավ մասերի բաժանել Time Warner կոնգլոմերատը, բայց նրա համբավը՝ որպես անդրդվելի ակտիվիստի, այնքան մեծ է, որ ընկերությունները գրեթե միանգամից համաձայնում են գնել նրա բաժնետոմսերը՝ առաջարկված գնով, երբ տեղեկանում են, թե ով է դարձել բաժնետեր իրենց ընկերությունում։

Ֆոնդային շուկայում չեն հայտնում, որ Կարլ Այքանը որևէ ընկերության բաժնետեր է դարձել կան վաճառել է որևէ բաժնետոմս։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, Կարլ Այքանը վաճառում է ընկեությունների բաժնետոմսերը՝ դրանցից վերցնելով հնարավորինս շատ շահույթ։ 

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85