Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՎիվաՍել-ՄՏՍ․ Ամփոփվել են միկրոէլեկտրոնիկայի 13-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները
25/10/2018 17:06
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ Ամփոփվել են միկրոէլեկտրոնիկայի 13-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները

Միկրոէլեկտրոնիկայի հերթական՝ 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Մրցույթին մասնակցող երկրների աշխարհագրությունն այդ փուլում ևս եղել է ներկայանալի. 38 մասնակից՝ 18 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից,  Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Իրանից,  Հայաստանից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից և Ուրուգվայից:

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։

Առաջին մրցանակակիր է դարձել Միլոշ Սրպսկոն՝ Սերբիայից։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Յե Դինգը՝ Գերմանիայից։

Երրորդ մրցանակին արժանացել է Ֆաբիան Տորրեսը՝ Ուրուգվայից։

2006 թ.-ին Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկած օլիմպիադան բացահայտում և ոգևորում է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետներին, կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում և մասնակից երկրներում: Այն երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաև օգնում բացահայտել երիտասարդ մասնագետների՝ ոլորտին առնչվող  գիտելիքների մակարդակը՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով:

Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 342 երիտասարդ, 22 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս,  Բրազիլիա, Գերմանիա, Եգիպտոս, Էկվադոր, Թաիլանդ, Իրան, Կոլումբիա, Կոստա-Ռիկա, Հայաստան, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ, Վրաստան, Ուկրաինա, Ուրուգվայ և Ֆիլիպիններ: Առաջին փուլի 342 մասնակիցներից 88-ը ներկայացրել են մեր երկիրը:

«Ապագան գիտությունը գնահատող սերնդինն է: Այդ ճանապարհն ընտրած երիտասարդությունն իր հաջողությամբ նպաստում է նաև երկրի տնտեսության զարգացմանը: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդների համար ստեղծվել է գաղափարների մրցակցության յուրօրինակ հարթակ: Ուզում եմ անել կարևոր ևս մեկ դիտարկում. այսպիսի հանդիպումները զուտ մրցույթ չեն: Վստահ եմ, որ միմյանց հետ հաղորդակցվող բանիմաց ու խելացի երիտասարդներից շատերը ապագայում նաև գործակցության կամուրջ են ստեղծելու երկրների միջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է այն գործակցության համար, որի հիմքում ստեղծագործ մտքի առողջ մրցակցությունն է»,- ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի ևս օլիմպիադայի մրցութային ծրագրում ընդգրկվել են հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Արդեն յոթ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41