Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
Beeline. ընդլայնվել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
20/11/2018 13:25
Կիսվել

Beeline. ընդլայնվել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը

Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային և կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000»: Փաթեթները հասանելի են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար. այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների և շարժական ինտերնետի մեծ փաթեթ։

«Սմարթ 15000»-ն ամսական 15000 դրամ բաժանորդավճարի  դիմաց առաջարկում է 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, 700 րոպե՝ Հայաստանի այլ ցանցերին, Արցախ, ԱՄՆ և Կանադա, Ռուսաստանի այլ ցանցեր զանգահարելու համար, ինչպես նաև 50000 ՄԲ շարժական ինտերնետ, 1000 SMS հաղորդագրություն և 100 BeeTV ալիք։ «Սմարթ 9500» և «Սմարթ 12000» փաթեթների բաժանորդներն ամսական ստանալու են կրկին 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, համապատասխանաբար 500 և 600 րոպե Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի և Կանադայի, Ռուսաստանի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև 20000 ՄԲ և 30000 ՄԲ շարժական ինտերնետ։

«Սմարթ» սակագնային փաթեթներն այսօր ամենամեծ պահանջարկն են վայելում մեր բաժանորդների շրջանում, և մենք հաճախ դրանք համալրելու առաջարկներ ենք ստանում՝ հատկապես կորպորատիվ հաճախորդներից, որպեսզի տրամադրվեն ավելի մեծ շարժական ինտերնետի և այլ ցանցերին զանգերի ծավալներ։ Beeline-ն աշխատում է, որպեսզի մարդկանց կյանքը դարձնի էլ ավելի լավը և հարմար, և մենք ուրախ ենք առաջարկել նոր սակագնային փաթեթներ, որոնք կբավարարեն ամենապահանջկոտ ու ակտիվ հաճախորդների կարիքները», – նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000» փաթեթների բաժանորդները կարող են օգտվել Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator և Yandex.Disc հավելվածներից՝ առանց ինտերնետի տրաֆիկի համար վճարելու:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35