Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Forbes. Մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիները
28/11/2018 12:58
Կիսվել

Forbes. Մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիները

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող՝ 30 տարեկանից երիտասարդ հայտնիների ամենամյա ռեյտինգը։ Այն գլխավորում է ամերիկայն ռեալիթի շուոների աստղ Քիմ Քարդաշյանի 21-ամյա փոքր քույրը՝ Կայլի Ջենները, որը նաև ցուցակի ամենաերիտասարդ մասնակիցն է։ Վերջին տարում նա աշխատել է 166.5 մլն՝ շնորհիվ սեփական բրենդի՝ Kylie Cosmetics-ի։ Անցյալ տարի Ջենները ցուցակում զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը, Forbes-ի գնահատականով՝ նրա եկամուտ անցյալ տարի 4 անգամ պակաս էր՝ 41 մլն դոլար։ 

Ցուցակի երկրորդ հորիզոնականում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն է։ Իր եկամուտների մեծ մասը՝ 110 մլն, նա աշխատել է համաշխարհային շրջագայությունների շնորհիվ։ Հաջորդը 26-ամյա ֆուտբոլիստ Նեյմարն է։ Բրազիլացի սպորտսմենը «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի հետ պայմանագիր է կնքել, որը նրան թույլ է տվել աշխատել 90 մլն դոլար։

Ո՛չ Շիրանը, ո՛չ Նեյմարն անցյալ տարի այս ցուցակում չկային։

Ցանկում կա ընդամենը երկու կին։ Նրանցից մեկը ամերիկացի 28-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, որը զբաղեցնում է ցուցակի չորրորդ հորիզոնականը՝ 80 մլն դոլար եկամուտով։

Հինգերորդ հորիզոնականում անցյալ տարվա առաջատարն է։ Նա 28-ամյա կանադացի երաժիշտ Էյբել Թասֆայն է, որն ավելի հայտնի է The Weeknd կեղծանունով։ Forbes-ը նրա եկամուտը գնահատել է 57 մլն, իսկ մի տարի առաջ՝ 92 մլն դոլար։

Այս ցուցակում են 29-ամյա ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը՝ 46.4 մլն, 28-ամյա ամերիկացի դիջեյ Էնդրյու Տագգարտը՝ 45.5 մլն, 28-ամյա մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալբարեսը՝ 44.5 մլն, 27-ամյա ամերիկացի ֆուտբոլիստ Դերեկ Կարը՝ 42.1 մլն և 25-ամյա ամերիկացի գոլֆ խաղացող Ջորդան Սպիտը՝ 41.2 մլն դոլար եկաումտով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52