Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Beeline. Անդրեյ Պյատախինը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովին
28/11/2018 14:47
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախինը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովին

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովը համախմբում է մասնակիցների, հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակների Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Քննարկման թեմաներն են ՄԿՈւ համակարգի զարգացումը Հայաստանում, նպատակը՝ գործնական լուծումներ գտնելն է։

Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկի ղեկավարն անդրադարձավ մասնագիտական կրթության նկատմամբ ընկերության պահանջներին և ակնկալիքներին, ինչպես նաև ներկայացրեց, թե ինչ է անում Beeline-ը Հայաստանում բիզնես մշակույթը զարգացնելու համար։

«Ինչպես գիտեք, Beeline-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ստարտափների աջակցության համար, և այս տարի մենք գործարկեցինք ստարտափ ինկուբատորը, որպեսզի մեր երիտասարդներին օգնենք իրենց սեփական գործը ստեղծելու և հաջողության հասնելու գործում։ Մեզ մոտ դասընթացների մասնակցող թիմերից որոշներն արդեն ներկայացված են նույնիսկ միջազգային շուկայում։ Վստահ եմ, որ սա երկրի տնտեսությանը սատարելու և երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հիանալի ճանապարհ է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Համաժողովի ընթացքում մասնակիցները կայցելեն մասնագիտական կրթության հաստատություններ և կամփոփեն քննարկված թեմաները՝ հիմնվելով ՀՀ ԿԳՆ-ի եզրակացությունների և առաջարկությունների վրա: Երկրորդ օրվա ավարտին կպարգևատրվեն քոլեջների ուսանողների միջև անցկացված Ազգային հմտությունների մրցույթի հաղթողները:

Միջազգային համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի միջև համագործակցության շրջանակներում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52