Բիզնես Արմենիա․ Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ոսկերչական զարդերի և թանկարժեք քարերի արտահանող երկրորդ երկիրն է
Բիզնես Արմենիան հրապարակել է ոսկերչության ոլորտի ձեռքբերումներն ու ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։ Փաթեթում ներառված հետազոտության տվյալով, Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ոսկերչական զարդերի և թանկարժեք քարերի արտահանող երկրորդ երկիրն է։
Անցած տարի արտադրված զարդերի ու թանկարժեք քարերի կեսից ավելին արտահանվել է Շվեյցարիա։ Ոլորտի մասնաբաժինն ամբողջ արտահանումների ծավալի 13 տոկոսն է կազմում։ Զարդերի արտադրությունն անցած տարի աճել է 36 տոկոսով, իսկ միայն ադամանդի վերամշակման ծավալը վերջին 4 տարում տարեկան միջինը աճել է ավելի քան 50 տոկոսով։
Հայաստանում՝ ոսկերչության ոլորտի ներդրումային գրավչությունների շարքին են դասվել փաստերը, որ հումքի ներմուծումն ամբողջությամբ ազատված է ԱԱՀ-ից և որ Հայաստանում ժամագործությամբ, ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ զբաղվող ընկերությունների համար գործում է ազատ տնտեսական գոտի։
Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Հետազոտությունը և ամբողջական փաթեթը՝ ց-ի հարթակներում են։