Երևանում կբացվի Deworkacy քովորքինգ հարթակը
Ռուսական հայտնի Deworkacy քովորքինգ հարթակների ցանցը մուտք է գործում Հայաստան։ Այս մասին տեղեկացրել է ընկերության ղեկավար Անդրեյ Կուլագինը։ Մինչ այս ընկերությունը գործում էր միայն Ռուսաստանում։
Deworkacy-ին Հայաստանում հարթակ գործարկելու որոշումը բացատրում է հայկական հյուրասիրությամբ և Հայաստանում ամերիկյան ներդրողների առկայությամբ։
Երևանյան հարթակը կգործարկվի 350 քմ մակերեսի վրա՝ Երևանի կենտրոնում` Աբովյան 3 հասցեում։ Deworkacy-ին գործունեությունը կսկսի փետրվարի 5-ից։ Հարթակը կառաջարկի աշխատանքային, բանակցային և գործարար միջոցառումների համար նախատեսված տարածքների վարձակալության ծառայություններ։
Deworkacy-ի Մոսկովյան ռեզիդենտների համար Երևանյան հարթակը կտրամադրվի անվճար։