Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Վահան Քերոբյան. Մեծ ու շատ մեծ բիզնեսի մասին
08/02/2019 11:32
Կիսվել

Վահան Քերոբյան. Մեծ ու շատ մեծ բիզնեսի մասին

Մենք շատ ենք խոսում փոքր և միջին բիզնեսի խթանման մասին։ Ավելի լավ միտք կա, խթանել մեծ ու շատ մեծ բիզնեսը, տրամադրել միջավայր, որտեղ կծնվեն միլիարդավոր դոլարների կապիտալիզացիա ունեցող գիգանտներ, ովքեր մրցակցում են աշխարհի առաջատար ընկերությունների հետ, կարող են կադրերի դարբնոց հանդիսանալ նորանոր այլ ընկերությունների համար, դառնալ տնտեսության շարժիչ ուժը։ Էլի, եթե նայենք մեզ նման երկրներին, Իսրայելին, Շվեյցարիային ու Հոլանդիային, ապա կտեսնենք համաշխարհային գիգանտների, ում շուկայի շատ փոքր մասն է հանդիսանում իրենց սեփական երկիրը։

Շվեյցարական Glencore ընկերությունն ունի 120մլրդ դոլարի շրջանառություն, ցորեն, մետաղներ, շաքարավազ, սուրճ և այլ բորսայական ապրանքներ, որոնք կապ չունեն Շվեյցարիայի հետ, իսկ հոլանդական Royal Dutch Shell-ը տարեկան 240մլրդ դոլարի նավթ է վաճառում, որից և ոչ մի կաթիլը Հոլանդիայից չի հանվել։

Ուստի, կարծում եմ, որ Հայաստանը, ունենալով շատ փոքր ներքին շուկա, պիտի խթանի այնպիսի ընկերությունների ստեղծմանը, ովքեր գործունեություն են ծավալում ամբողջ աշխարհում կամ դրա մի մասում։

Դա անելու համար օր առաջ պետք է արդարադատության համակարգը դառնա վստահելի, օրինակ՝ English law ներդրմամբ, հարկային օրենսդրությունը միջազգային գործունեություն ծավալելու համար հարմարեցվի և դառնա գրավիչ, իսկ առաջինն ու ամենակարևորը՝ կտրուկ մեծացվի կապիտալի հասանելիությունը մասնավոր ներդրումային և վենչուրային ֆոնդերի, ներդրումային բանկերի և կապիտալի շուկաների ստեղծմանը նպաստելով և խթանելով։

Որպես գաղտնիք ասեմ, որ չնայած Menu Group-ը սկիզբ է առել Հայաստանից, այժմ, շրջանառության ամենափոքր մասն է բաժին ընկնում հայկական շուկային։

Վահան Քերոբյան – Menu Group UK LTD հիմնադիր

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88