Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհում Հայաստանում կայուն էներգետիկայի լավագույն ծրագրերին
20/02/2019 10:46
Կիսվել

ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհում Հայաստանում կայուն էներգետիկայի լավագույն ծրագրերին

Հաղթող է ճանաչվել էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի 6 ծրագիր

– ԵՄ-ի ու Ավստրիայի կողմից ֆինանսավորված ՎԶԵԲ-ի Էներգոկրեդիտ ծրագիրը մրցանակներ է շնորհել կյանքի կոչված էներգաարդյունավետ ներդրումների համար։

– Մրցանակները են շնորհվել 6 ընկերությունների, որոնք Հայաստանում իրականացրել են էներգաարդյունավետ ու վերականգնվող էներգիայի ներդրումներ։

– Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը շարունակելու է աջակցել կանաչ տեխնոլոգիաների ներդրումների տարածմանը։

Փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցած արարողության ժամանակ, ՎԶԵԲ-ն իր գործընկերների հետ միասին մրցանակներ է շնորհել Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումներ կատարած ընկերություններին իր Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակներում:

ՎԶԵԲ-ի կողմից իրականացված Էներգոկրեդիտ ծրագիրը, որը ֆինանսավորվում էր ԵՄ-ի և Ավստրիայի կառավարության կողմից մոտենում է իր ավարտին: Ծրագրի շրջանակներում ֆինանսներ են տրամադրվել Հայաստանի ֆինանսական հաստատություններին, որոնք իրենց հերթին վարկեր են տրամադրել մասնավոր և բնակարանային ոլորտներին՝ իրականացնելու երկրում էներգիայի առավել արդյունավետ օգատագործմանն ուղղված կանաչ ներդրումներ:

Հաշվի առնելով շարունակաբար աճող պահանջարկը, ՎԶԵԲ-ը ֆինանսավորման նոր լուծում է նախաձեռնել՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր (GEFF), որի պաշտոնական մեկնարկը տրվեց փետրվարի 19-ին կայացած միջոցառման ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել պաշտոնատար անձինք, ինչպես նաև գործընկեր բանկեր, ԵՄ-ի Պատվիրակության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներ։

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում մրցանակները շնորհվել են լավագույն 6 էներգաարդյունավետ ծրագրերին, որոնք նպաստել են Հայաստանում ածխաթթու գազերի արտանետումների զգալի կրճատմանը, ինչպես նաև Էներգոկրեդիտ ծրագրի բոլոր 7 գործընկեր ֆինանսական կազմակերպություններին՝ էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորմանը մշտական մասնակցություն ցուցաբերելու համար:

Էներգոկրեդիտ ծրագրի 2013թ. մեկնարկից ի վեր, հայկական ընկերությունները ստացել են ավելի քան 27 միլիոն Եվրո «կանաչ ֆինանսավորում» տեղական յոթ բանկերի միջոցով՝ Ամերիաբանկ, ԱԿԲԱ Լիզինգ ՎԿ, Ինեկոբանկ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան, ԱրմՍվիսԲանկ, ՍԵՖ Ինտերնեյշնլ ՎԿ: GEFF-ը, որպես Էներգոկրեդիտ ծրագրի նոր փուլ, շարունակելու է նպաստել Հայաստանում կանաչ տնտեսության կայացմանը: Այն շարունակելու է աջակցել բիզնեսներին ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում՝ իրականացնելով ծրագրեր նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ոլորտում, ինչպիսիք են ոռոգման արդյունավետ համակարգերը:

GEFF-ը Հայաստանում ներառում է խորհրդատվական ծառայություն, որը համաֆինանսավորվելու է Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) աջակցությամբ: Վերջինս, տեղական ֆինանսական կազմակերպությունների միջոցով, աջակցում է հայաստանյան մասնավոր ընկերություններին` էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ հնարավորություններ բացահայտելու և իրականացնելու համար: Բացի այդ, ներդրումների ծրագիրն ունի պարգևավճարների բաղադրիչ մինչև 20% «քեշբեք», որը ֆինանսավորվում է Կլիմայի ներդրումային հիմնադրամի (CIF) կողմից:

2006 թվականից ՎԶԵԲ-ը աշխարհի 38 երկրներում 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այնպիսի նախագծերում, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն:

Հայաստանում 1992 թվականին հիմնադրումից ի վեր, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրականացման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներին, որից 88%-ը ուղղվել է մասնավոր հատված:

Էներգոկրեդիտ 2019 մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել՝

«Լավագույն ազդեցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել հետևյալ ընկերություններին՝

– «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ,

– «Գրանդ սպորտ» ՍՊԸ,

– «Լենտեքս» ՍՊԸ,

– «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ,

– «Մասիս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ,

– «Արմսվիթ» ՍՊԸ:

«Փոփոխության գործակալ» անվանակարգի մրցանակներ են շնորհվել՝

– Ամերիաբանկին` ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար,

– ԱԳԲԱ Լիզինգին` վերականգնվող էներգիայի ներդրումների աջակցության համար,

– Ինեկոբանկին` տեքստիլի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին՝ բնակարանային ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– Էյչ-էս-բի-սի Հայաստան բանկին՝ փաթեթավորված ապրանքների ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– ԱրմՍվիսԲանկին՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– ՍԵՖ ինտերնեյշնլ վարկային կազմակերպությանը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների աջակցության համար:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72