Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Ինտերնետը 30 տարեկան է, և այն կշռում է 50 գրամ
18/03/2019 15:45
Կիսվել

Ինտերնետը 30 տարեկան է, և այն կշռում է 50 գրամ

Այս շաբաթ լրացավ համաշխարհային սարդոստայնի 30 տարին։ Ձեզ ենք ներկայացնում ինտերնետի պատմության 30 ամենահետաքրքիր փաստերը։

1. Աշխարհում առաջին վեբկայքը հայտնվել է ՑԵՌՆ-ում (Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն), Շվեյցարիա։ Կայքը մինչև հիմա հասանելի է։ Այն առաջին անգամ գործարկվել է 1991թ. օգոստոսի 6-ին:

2. Առաջին վեբ-տեսախցիկը նույնպես գործարկել են 1991թ․ Քեմբրիջի համալսարանի համակարգչային լաբորատորիայում: Դրա միակ առաքելությունը սուրճի մեքենային հետևելն էր։

3․ «Web surfing» բառը հնարել է Նյու-Յորքի գրադարանավարուհի Ջին Արմոր Փոլլին, ով հետագայում ինտերնետ ծառայությունների անվտանգության վերաբերյալ մի շարք գրքեր է գրել։

4. Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որտեղ ինտերնետի հասանելիության իրավունքը օրենքով սահմանված է։ Այդ տեղի է ունեցել 2010թ․-ին։

5. Youtube-ում վերբեռնված առաջին տեսանյութում Ջավեդ Քարիմը՝ վիդեոպլատֆորմի հիմնադիրը և PayPal-ը մշակողներից մեկը, ուսումնասիրում է կենդանաբանական այգու փղերին:

6. Առաջին երկիրը, որտեղ կգործարկվի 5G բջջային ցանցը, որը կապահովի տվյալների փոխանցումը մինչև 20 գբ/վրկ արագությամբ, Հարավային Կորեան է: Դա տեղի կունենա ապրիլին։ Ինտերնետի արագությունն ու նկարների փոխնցման որակը կփորձարկվի շարժվող հոլոգրամների վրա:

7․ Ինտերնետ օգտատերերի ամենամեծ բանակը, կանխատեսելիորեն, Չինաստանում է՝ շուրջ 800 միլիոն մարդ, որը կազմում է բնակչության մոտ 60%-ը։

8․ Թրաֆիկի ծավալներով ամենախոշոր վեբկայքը Netflix-ն է։ Այն կլանում է համաշխարհային տվյալների փոխանցման գրեթե 15%-ը։

9․ Նախորդ տարվա տվյալներով՝ Եվրոպայում ամենաարագ ինտերնետը Իսլանդիայում է, որտեղ արագությունը հասնում է մինչև 150 մբ/վրկ։

10․ Մի շարք աղբյուրներ պնդում են, որ համացանցում լուսանկարների գրեթե 80%-ը մերկ կանանց նկարներ են։ Այս տեղեկատվոությունը հաստատելը կամ մերժեը չափազանց դժվար է։

11․ Մոլորակի բնակչության ո՞ր մասն ունի մուտք դեպի ինտերնետ։ Աշխարհի բնակչության մոտ 7մլրդ-ից 4,05 մլրդը։ Միևնույն ժամանակ, Էրիտրեայում բնակչության 1%-ից պակաս մարդ ունի ինտերնետի հասանելիություն։

12․ Թրաֆիկի 51%-ը գեներացնում են բոտերը, այլ ոչ թե իրական մարդիկ և կայքերը։

13․ Համացանցը հսկվում է յոթ իրական մարդկանց կողմից, որոնցից յուրաքանչյուրն ունի բանալի, որը թույլ է տալիս վերագործարկել համաշխարհային ցանցը՝ դրա գրավման կամ տեխնոլոգիական աղետի դեպքում։

14․ Համաշխարհային ցանցի հիմնական ենթակառուցվածքը 300 ստորջրյա մալուխներ են, որոնք միմյանց են կապում մայրցամաքները: Նրանցից անգամ մեկի պոկվելու դեպքում տասնյակ միլիոնավոր մարդիկ առանց ինտերնետի կմնան։

15․ Ինտերնետում տվյալների պահպանումը և փոխանցումը կլանում են համաշխարհային էլեկտրաէներգիայի 20%-ը։

16․ 5 տարուց մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի 5%-ը կառաջանա համաշխարհային սարդոստայնի ծառայության հաշվին։

17․ Ինտերնետում գենդերային անհավասարությունը բավականին նկատելի է. համաշխարհային ցանցից օգտագործվում է 12%-ով ավելի քիչ կին, քան տղամարդ։

18․ Ենթադրվում է, որ համաշխարհային ցանցում «darknet»-ի բաժինը կարող է հասնել 95%-ի, սակայն այստեղ հաշվի է առնվում նաև չինդեքսավորված ստանդարտ որոնման համակարգերով էջերը:

19․ Աշխարհում կա 2 մլրդ կայք, որի 0.1%-ից է գալիս համաշխարհային թրաֆիկի կեսը:

20․ Մի օրվա ընթացքում հաքերները կոտրում են մոտ 30 հազար կայք:

21․ Ինտերնետ օգտատերերը օրական ուղարկում են 281 մլրդ էլեկտրոնային նամակ:

22․ Ինտերնետից բեռնված յուրաքանչյուր ֆայլ ձեր սարքը բառացիորեն ավելի ծանր է դարձնում։ Եթե հավատանք Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի հաշվարկներին, ապա ամբողջ ինտերնետը իր բոլոր թվային բովանդակությամբ կշռում է 50 գրամ:

23․ Դժվար է պատկերացնել, բայց մեկ րոպեն համարժեք է Netflix-ում 87 հազար ժամ դիտման և Youtube-ում 400 ժամվա տեսանյութերի բեռնման:

24․ Եվ հենց այդ մեկ րոպեի ընթացքում Tinder հավելվածում «աջ են swipe-ում» կամ, այլ կերպ ասած, ստեղծվում են 18 հազար զույգեր։

25․ Statistic Brain-ի հետազոտությունների համաձայն՝ ծանոթության կայքերից ստաղվող եկամուտ տարեկան կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար։

26․ Ինտերնետը ստեղծողը Թիմ Բերներս-Լին է, ով մշտապես խոսում է ինտերնետի պետական կարգավորումից և Ցանցային օրենսգրքի մշակումից, որի միջոցով օգտվողները կարող են վերահսկել ցանցի չեզոքությունը:

27․ Ըստ Pew Research սոցիոլոգիական կենտրոնի հետազոտությունների, 2025 թ.-ին ինտերնետը մարդկանց մեծամասնության կողմից կդիտվի որպես մարդու հիմնական պահանջմունք, այսինքն՝ գոյության այնպիսի մի պայման, ինչպիսիք էլեկտրաէներգիան և ջրամատակարարումն են։

28․ Հաջողվել է հաշվարկել տարրական մասնիկների քանակը, որից կազմված է միջին չափի էլեկտրոնային նամակը։ Մեկ մեյլում կա 2 մլրդ էլեկտրոն։

29․ Փորձագետները կարծում են, որ ինտերնետն ամբողջովին չի կարող անջատվել, քանի որ ցանցային երթուղիչները չունեն մեկ արտաքին վերահսկողություն:

30․ Համաշխարհային ցանցն ունի իր սեփական կյանքի գոյության հաշվիչը՝ howoldistheinter.net: Այնտեղ ժամանակագրական կարգով ներկայացված են ինտերնետի պատմության ամենակարևոր իրադարձությունները:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6