Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ինչպես մեկ րոպեում 1 մլրդ դոլար վաստակել․ SoftBank-ի հիմնադիր Մասաեսի Սոնի դասերը
25/03/2019 10:18
Կիսվել

Ինչպես մեկ րոպեում 1 մլրդ դոլար վաստակել․ SoftBank-ի հիմնադիր Մասաեսի Սոնի դասերը

Ամենահարուստ ճապոնացիների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնող Մասաեսի Սոնը կարողանում է գուշակել ապագան և դրա հաշվին միլիարդներ աշխատել։ Հետաքրքիր է իմանալ, թե որ ոլորտներն է նա համարում հեռանկարային։

Ճապոնական SoftBank ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մասաեսի Սոնը սիրում է խոսել այն մասին, թե իրեն միայն 1 րոպե է անհրաժեշտ 1 մլրդ դոլար ստանալու համար։ 2016թ․-ի օգոստոսին Տոկիո ժամանեց Սաուդյան Արաբիայի պատվիրակության ներկայացուցիչ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը՝ 500 մարդկանց ուղեկցությամբ։ «Դուք առաջին անգամ եք Տոկիոյում, այդ իսկ պատճառով ցանկանում եմ Ձեզ նվեր անել,—հիշում է Սոնը իր խոսակցությունը արքայազնի հետ։— Այն 3 տրիլիոն դոլարի նվեր է»։ Այս հայտարարությունը ապշեցրեց արքայազնին, իսկ Սոնն ասաց, որ ստեղծում է 100 մլրդ դոլար արժողությամբ Vision ֆոնդը, և նրանք, ովքեր կֆինանսավորեն այն, 1 տրլն դոլար շահույթ կստանան։ Արդյունքում, Մուհամեդ բին Սալմանը համաձայնեց 45 մլրդ դոլար ներդնել․ նրանց հանդիպումը ուղիղ 45 րոպե տևեց։

21,6 մլրդ դոլար ունեցվածքով Մասաեսի Սոնը երկրորդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ ճապոնացիների ցանկում՝ զիջելով միայն Uniqlo-ի համասեփականատեր Տադաշի Յանաիին (22,2 մլրդ դոլար)։ Սոնն արդեն 61 տարեկան է, և վաղ թե ուշ թոշակի է անցնելու։ Նա իրենից հետո բավականին բան ունի թողնելու․ միլիարդատիրոջ խոսքերով՝ նա SoftBank-ի զարգացման առաջիկա 300 տարվա պլան ունի։ Սոնն իր ետևում տասնյակ հաջողված ներդրումներ ունի, օրինակ՝ Alibaba-ում և Uber-ում, և շատերը ենթադրում են, որ նա Ուորեն Բաֆեթից ոչ պակաս կարողանում է գուշակել ապագան։ Վերջինս հայտնի «Օմահայի մարգարե» մականվամբ։ Այժմ SoftBank-ի հիմնադիրը խաղադրույքները դնում է արհեստական բանականության վրա, իսկ Vision -ի պորտֆելում գրեթե 50 ընկերություն կա։

Այժմ տեսնենք՝ ինչ գործարքներ է նա հասցրել կնքել 2019թ․-ի ընթացքում։

«Մարդիկ կարծում են, որ ես վաճառել չեմ սիրում, բայց դա այդպես չէ»,— փետրվարին ասել է Մասաեսի Սոնը։ Սակայն, TechCrunch-ի տվյալներով, Vision-ը դեռևս միայն 6 ելք է գրանցել։ Նրանցից մեկը տեղի ունեցավ 2019թ․-ի հունվարին․ ֆոնդը վաճառեց Nvidia-ի բաժնետոմսերի 4,9% մասնաբաժինը: 2017թ․-ի գարնանը Softbank-ը 4 մլրդ դոլարի ներդրում է կատարել ընկերության արժեթղթերում, և ինչպես գրում է Bloomberg-ը, դարձել չորրորդ խոշորագույն բաժնետերը։ Սա Սոնի ֆինանսական ծավալներով երրորդ ամենամեծ ներդնումն էր․ ավելի մեծ գումարներ նա ներդրել է միայն Uber-ում (9,25 մլրդ դոլար) և չիպեր արտադրող ARM-եւմ (8 մլրդ դոլար)։

Թվում էր, թե Nvidia-ն հերթական շատ հաջող ներդրումն է։ 2016թ․-ից մինչև 2018թ․-ի սեպտեմբեր ընկերության կապիտալիզացիան 17 մլրդ դոլարից հասել էր մինչև 175 մլրդ դոլար՝ կրիպտոարժույթների մայնինգի համար օգտագործվող պրոցեսորների մեծ պահանջարկի շնորհիվ։ 2018թ․-ի օգոստոսին Softbank-ը իր ակցիաների փաթեթը հանձնեց Vision-ին, և այն արդեն արժեր 5 մլրդ դոլար։ Սակայն նոյեմբերին ընկերության բաժնետոմսերը 40%-ով ընկան։

Երբ 2019թ․-ին հայտնի դարձավ, որ Սոնի ֆոնդը վաճառում է Nvidia-ի ակցիաները, փաթեթը 4,9 մլրդ դոլարի փոխարեն արդեն 3,6 մլրդ դոլար արժեր։ Սակայն ներդրումն անհաջող չէր․ Softbank-ի սեփականատերը կարողացավ 3,3 մլրդ դոլար աշխատել դրա հաշվին։ Լավ ընտրված հեջավորման ռազմավարությունը թույլ տվեց նրան Nvidia-ի ակցիաների շուկայական յուրաքանչյուրը 150 դոլար գնի դեպքում մեկ ակցիան վաճառել 218 դոլարով, այն դեպքում, երբ 2017թ․-ին SoftBank-ը մեկ ակցիան գնել է 105 դոլարով։

«SoftBank-ի մարտավարությունը կայանում է ընկերությանը ակտիվ զարգացման համար բավականաչափ ֆինանսական միջոցներ տրամադրելում,— պարզաբանում է «Орбита Капитал Партнерз»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կուզնեցովը։— Nvidia-ն դեռ 1993թ․-ից է շուկայում և 2015թ․-ից հետո բավականին մեծ աճ է ապրել, սակայն Vision-ը այնտեղ 4 մլրդ դոլարի ներդրում կատարեց միայն 2017թ․-ին, որից հետո կապիտալիզացիան աճեց մոտ երկու անգամ։ Եվ սա այն դեպքում, երբ ֆոնդը ներդրումներ էր կատարել ընկերության նոր մակարդակի արտադրատեսակներում, իսկ ավելի կոնկրետ՝ արհեստական բանականության շուկայի գրավման ռազմավարության մեջ»։ Այդ ժամանակաշրջանում Nvidia-ն մշակեց գրաֆիկական պրոցեսորներ արհեստական բանականության հավելվածի համար՝ դառնալով այդ ոլորտում շուկայի առաջատարներից մեկը։

Մասաեսի Սոնի վերջին կիրքը առաքմամբ զբաղվող լոգիստիկ ընկերություններն ու ծառայություններն են։ Այս տարի միլիարդատերը ակտիվորեն ներդրումներ է կատարել այս ոլորտում։ Փետրվարին ամերիկյան Nuro ընկերությունը, որ զբաղվում է ապրանքների առաքման համար նախատեսված անօդաչու մեքենաների կատարելագործմամբ, 940 մլն դոլար է ստացել Vision-ից։ Nuro-ն ստեղծվել է 2016թ.-ին, հիմնադիրներից մեկը Օլդեն Վուդրոուն է, ով Google X-ի գաղտնի լաբորատորիայում աշխատում էր Makani-ի նախագծի վրա՝ հսկա օդապարիկ, որը քամու էներգիան էլեկտրաէներգիայի է փոխադրում:

«SoftBank-ը տրանսպորտային սեկտորի վրա ռազմավարական կենտրոնացում ունի», — համանման ներդրումները պարզաբանում է «Target Global»-ի հիմնադիր և գլխավոր բաժնետեր Ալեքսանդր Ֆրոլովը՝ որպես օրինակ բերելով ֆոնդի վերջին ներդրումները՝ Auto1 դիլերների համար ծառայությունում և ParkJockey ավտոկանգառների սեփականատերերի ծառայության մեջ։ Այս շարքը համալրում է 2019թ․-ին արված ևս մեկ ներդրում․ «Chehaoduo Group» ընկերությունը, որն օգտագործված ավտոմեքենաների վաճառքով զբաղվող խոշորագույն չինական գործակալությունն է և Maodou.com օնլայն հարթակի կառավարիչը, փետրվարին Vision-ից 1,5 մլրդ դոլար է ստացել։

Ըստ Ֆրոլովի, առևտրային բեռնափոխադրումների շուկան անգամ ունի հեռանկարներ: «Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների շուկային՝ ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային, այն հսկայական շուկա է, որը շարժում է ներդրողների մեծամասնության հետաքրքրությունը», — նշել է նա։ Մեկ այլ օրինակ․ հունվարին Vision-ը 1 մլրդ դոլար ծավալով ներդրում է կատարել ամերիկյան Flexport լոգիստիկ ընկերությունում, որը զբաղվում է նաև ծովային փոխադրումներով։ «Ընդհանուր առմամբ այս ընկերությունը նույն Uber-ն է բեռնատարների համար, — բացատրում է Եվգենի Կուզնեցովը։—Եվ սա, իհարկե, ներդրում է ռոբոտիզացիայում»։ Միևնույն ժամանակ Flexport-ը առաջինն է բացել Founders ֆոնդը, որը 2014թ․-ից ընկերություն է ներդրվում։ Վերջինս համապատասխանում է Մասաեսիի մոտեցմանը․ հափշտակել հաջողությամբ զարգացող ընկերությունները, երբ նրանք պատրաստ են պայթեցնել շուկան, իսկ դրա համար նրանց անհրաժեշտ է իր ռեսուրսները։

Uber-ը շարունակում է մնալ Vision-ի ամենախոշոր ներդրումներից մեկը։ Վերջերս SoftBank-ը Toyota-ի հետ միասին հայտարարել են ընկերությանը 1 մլրդ դոլար տրամադրելու մտադրության մասին՝ անօդաչու վարման տեխնոլոգիաների բարելավման համար: Միևնույն ժամանակ Սոնը ներդրում է կատարում Uber-ի հնդկական անալոգ Ola ընկերությունում։ SoftBank-ը դեռևս 2014թ․-ից սկսած ներդրումներ է կատարում Ola-ում։ Ֆինանսավորման մի քանի փուլերից հետո, որոնց մասնակցում էր Սոնը, և որոնցից վերջինը 2017թ․-ի աշնանն էր, Uber-ի մրցակիցը ներգրավեց ավելի քան 2 մլրդ դոլար։

2019թ․-ի հունվարին SoftBank-ը հայտարարեց, որ մտադիր է Ola-ում ներդնել ևս 1 մլրդ դոլար։ Սակայն գործարքը չկայացավ․ ծառայության համահիմնադիր Բհավիշ Ագարվալը վախենում է, որ SoftBank-ը կարող է ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել, քանի որ ընկերությանն են պատկանում Olaի ակցիաների 26%-ը։ Վերջին ամիսներին Ագարվալը և Սոնը մի քանի անգամ հանդիպել են, սակայն վերջնական հայտարարի չեն եկել։ Հնդիկ բիզնեսմենը զգուշանալու հիմք ունի․ 2018թ․-ի սկզբին Uber-ը միավորեց Հարավարևելյան Ասիայի իր մասնաճյուղը իր մրցակից Grab-ի հետ, որը նույնպես պատկանում էր SoftBank-ին։ Այն նույն ժամանակ, երբ Սոնը հայտարարեց, թե պատրաստ է ավելացնել իր մասնաբաժինը Ola-ում, հնդկական ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ 3-4 տարուց պլանավորում է շուկա դուրս գալ IPO-ով ։ Հնարավոր է՝ այս կերպ կազմակերպությունը փորձում է պահպանել անկախությունը և խուսափել Grab-ի ճակատագրից։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90