Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները
30/04/2019 11:39
Կիսվել

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Կղզիներ Միջերկրական ծովում, դղյակ Շոտլանդիայում, սառցահատ – զբոսանավ և ևս 6 օրինակ, թե ինչի վրա են ծախսում իրենց ունեցվածքը  Forbes-ի ռուսական ցուցակի միլիարդատերերը, երբ վայելում են իրենց հանգիստը գործերից հեռու։

Ռուս միլիարդատերերը ոչ միայն կարողանում են հաջող ներդրումներ կատարել և հսկայական ընկերություններ ղեկավարել, այլև գեղեցիկ և իրենց քմաճույքները բավարարելով՝ գումարներ ծախսել։ Forbes-ն առանձնացրել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց 9 ամենատարօրինակ ներդրումները և ամենաշքեղ գնումները։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Վլադիմիր Լիսին

Կարողությունը — 21,3 մլրդ դոլար

Ռուսական Forbes-ի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վլադիմիր Լիսինը հայտնի է գումարները չվատնելու իր կարողությամբ և համեստությամբ։ Նա չունի ոչ զբոսանավեր, ոչ թանկ ինքնաթիռներ և ոչ էլ ամառանոցներ ծովի ափին՝ միայն սեփական դղյակ։ 2005թ․-ին Լիսինը Շոտլանդիայի հյուսիսում ձեռք բերեց 17-րդ դարի Aberuchill Castle դղյակը։ Սակայն դրա համար վճարել է ընդամենը 6,8 մլն ֆունտ ստերլինգ (շուրջ 12 մլն դոլար)։ Սա շատ համեստ թիվ է, որում կարելի է համոզվել Լոնդոնում և նրա շրջաններում ապրող ռուս հարուստներին բնութագրող էլիտայի վարկանշից ելնելով։

Այնուամենայնիվ, Լիսինի Aberuchill դղյակը հետաքրքրական է ոչ իր շքեղությամբ, այլ 1300 հեկտար որսի համար նախատեսված հսկայական տարածքով։ Միլիարդատերը հին որսորդ է․ Մոսկվայի շրջանում նա կառուցել է կրակելու սիրահարների համար Եվրոպայի խոշորագույն սպորտային համալիրը՝ «Лисья нора»-ն։

Նախկինում ամրոցը պատկանում էր շոտլանդական ամենահին կլաններից մեկին՝ Կեմպբելներին, որոնք հայտնի էին իրենց դաժանությամբ և անողոքությամբ։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Գենադիյ Տիմչենկո

Կարողությունը — 20,1 մլրդ դոլար

Volga Group-ի համասեփականատեր Գենադիյ Տիմչենկոն իր սեփական գինու գործարանն ունի՝ «Усадьба Дивноморское»-ն։ Այն գտնվում է Գելենջիկի մոտ գտնվող համանուն գյուղում, որը տեղակայված է, այսպես կոչված, «Պուտինի պալատ» կոչվող տարածքի անմիջական հարևանությամբ։ Վերջինս շենքերի համալիր է, որը , պետերբուրգցի ձեռնարկատեր Սերգեյ Կոլեսնիկովի խոսքերով, ենթադրաբար կառուցվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի համար։

47 հեկտար խաղողի այգիները, որոնք գտնվում են գրեթե Սև ծովի ափին, Տիմչենկոն տնօրինում է գործընկերոջ՝ Վլադիմիր Կոլբինի հետ միասին։ Նրա ազգանունն, անունը և հայրանունը համընկնում են պետերբուրգցի գործարար և Forbes-ի ցուցակի մասնակից Պյոտր Կոլբինի որդու անվան հետ, որին «Дождь» հեռուստաալիքը անվանել է Վլադիմիր Պուտինի մանկության ընկեր։

Գինու գործարանում պատրաստվում են միայն բարձր դասի գինիներ։ Փորձագետների գնահատմամբ՝ գինու գործարանի արժեքը կարող է կազմել 120-170 մլն ռուբլի։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Ռոման Աբրամովիչ

Կարողությունը — 12,4 մլրդ դոլար

Ռոման Աբրամովիչը, մտածելով Նյու-Յորքում անշարժ գույք ունենալու մասին, չսահմանափակվեց մեկ տանով, այլ գնեց միանգամից չորս պատմական առանձնատուն, որոնց համար միլիարդատերը 2017թ․-ին վճարել է 100 մլն դոլար։

Մանհեթթենի West Street 75 փողոցի 9,11 և 13 համարներով տները ավելի ուշ միացվեցին՝ կազմելով, այսպես կոչված, ֆրանկեն-տուն  (Frankenmansion)։

Նմանատիպ բնակավայրերը իրենց անունը ստացել են Ֆրանկենշտեյն կոչվող գրական հերոսի անունից, որը ստեղծվել էր մարդկային մարմինների հատվածներից։ Այս հարցում Աբրամովիչը առաջինը չէ։ Առաջին անգամ էլիտար առանձնատները մեկ տանիքի տակ միավորել է պողպատի ձուլմամբ զբաղվող ամերիկացի մագնատ Էնդրյու Քարնեգին դեռևս 100 տարի առաջ։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Վիկտոր Վեկսելբերգ

Կարողություն — 11,5 մլրդ դոլար

«Реновы»-ի ղեկավար Վիկտոր Վեկսելբերն ունի Ֆաբերժեի ոսկերչական աշխատանքների աշխարհի ամենամեծ հավաքածուն, որում ներառված են 200-ից ավել առարկաներ։ Նա այն գնել է 2014թ․-ին Մալկոլմ Ֆորբսի ժառանգներից, որը Forbes ամսագրի հիմնադրի որդին է։ Անհայտ է, թե որքան է հավաքածուն արժեցել միլիարդատիրոջ համար։ Նա այն ամբողջովին գնել էր երկու ամիս առաջ, նախքան հավաքածուն կներկայացվեր Sotheby’s աճուրդում։ Փորձագետները այն գնահատել են 100-120 մլն դոլար։

Վեկսելբերգը չի փորձել թաքցնել հավաքածուն։ Вексельберг не стал прятать коллекцию. Այն ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգում՝ Ֆոնտանկա գետի ափին գտնվող Շուվալովսկիյ պալատի՝ միլիարդատիրոջ կողմից բացված Ֆաբերժեի թանգարանում։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Դմիտրի Ռիբոլովլեվ

Կարողությունը —17 մլրդ դոլար

Միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեվը հայտնի է ոչ միայն արվեստի գործերի, այլև թանկարժեք անշարժ գույքի հանդեպ իր մեծ հետաքրքրությամբ։ 2013թ․-ին նա իսկապես արքայական նվեր արեց իր դստերը՝ Եկատերինային։Միլիարդատիրոջ 24-ամյա ժառանգը Հունաստանի արևմտյան ափին Հոնիական ծովում գտնվող 2 կղզի ստացավ։ Սկորպիոս և Սպարտի կղզիների վաճառողը Աֆինա Օնասիսն էր՝ հայտնի ձեռնարկատեր Արիստոտել Օնասիսի թոռնուհին։ Ռիբոլովլեվը նրան վճարել է 100 մլն դոլար։

2015թ․-ին Եկատերինա Ռիբոլովլեվը Սկորպիոսի վրա նշեց իր հարսանիքը՝ 47 տարի այն բանից հետո, երբ հենց նույն կղզու վրա Արիստոտել Օնարսիսը նշում էր իր ամուսնությունը Ժակլին Քեննեդիի՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի այրու հետ։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Ալեքսանդր Պոլոմարենկո

Կարողությունը — 3,2 մլրդ դոլար

Шереметьево օդանավակայանի համասեփականատեր Ալեքսանդր Պոլոմարենկոն 2017թ․-ին ձեռք է բերել «Հարավային ցիտադել» կոչվող ոստրեների  ֆերման, որը տեղակայված է Գելենջիկի մոտ Իդոկոպաս հրվանդանում, որտեղ գտնվում է, այսպես կոչված, «Պուտինի պալատը»։ Շենքերի համալիրը նախագահի անվան հետ 2010թ․-ից կապում է պետերբուրգցի գործարար Սերգեյ Կոլեսնիկովը, որի պնդմամբ՝ նա կառավարել է Պուտինի ակտիվները։ Իսկ 2011թ․-ին «պալատը», ինչպես նաև հարևանությամբ գտնվող խաղողի այգիները ձեռք են բերվել Պոլոմարենկոյի ընկերությունների կողմից։

25 տարի շարունակ ակվաֆերմայի տրամադրության տակ են Սև ծովի ընդհանուր առմամբ 1000 հեկտար կազմող ջրային տարածքներից չորսը։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Օլեգ Տինկոֆ

Կարողությունը — 2,2 մլրդ դոլար

Тинькофф Банк-ի համահիմնադիր և էքստրեմալ հանգստի սիրահար Օլեգ Տինկոֆը ծախսել է ավելի քան 100 մլն դոլար SeaExplorer-77 սառցահատ դասի զբոսանավի կառուցման համար։ Այս նավը պատկանում է, այսպես կոչված, «հետախույզների» դասին, որոնք առանձնանում են երկար ժամանակ ինքնավար ռեժիմով շարժով, մեծ ալիքները և սառույցները հաղթահարելու կարողությամբ։ Տինկոֆի զբոսանավը ունակ է կոտրելու 30-40 սմ հաստությամբ սառույցը, միլիարդատերն ինքն է նրան անվանում icebreaker (սառցահատ):

Նավը Տինկոֆն օգտագործում է դժվարհասանելի և էկզոտիկ վայրերում արշավների համար։ Նավատախտակին գտնվող երկու ուղղաթիռները թույլ են տալիս զբաղվել heli-skiing-ով (դահուկասահք ուղղաթիռով), իսկ լողազգեստը՝ հետազոտել ծովային խորությունները։

Տարվա գրեթե կեսը Տինկոֆն ինքն է ժամանակը նավում անցկացնում, իսկ մնացյալ ժամանակը տրամադրում է վարձակալության։ Նավը La Datcha նախացծի միայն մի մասն է․ միլիոնատերը վարձակալության  տալիս աշխարհի տարբեր կետերում գտնվող իր տները, որոնցում ինքը տարվա մեջ ընդամենը մի քանի շաբաթ է անցկացնում։ Զբոսանավի ցուցադրությունը տեղի կունենա 2020թ․-ին Մոնակոյում կայանալիք շոուի ժամանակ։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Յուրի Շեֆլեր

Կարողությունը — 1,6 մլրդ դոլար

S.P.I. Group օղու արտադրության սեփականատեր Յուրի Շեֆլերը 2015թ․ին գնել է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում ՝ Նավարրայում գտնվող Señorío de Arínzano օղու գործարանը։ Գործարքի արժեքը կազմել է 15 մլն եվրո։Մինչ այդ Շեֆլերը գնել էր Tenute di Toscana հնագույն իտալական գինու տան բաժնետոմսերից՝ ընկերության 25,8% մասնաբաժնի համար վճարելով 34 մլն եվրո։ Այս գինիների տունը պատկանում է մարքիզ Ֆրեսկոբալդի ընտանիքին։ Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 350 հա է։

Ռուս միլիարդատերերի 9 ամենաապշեցուցիչ ներդրումները և ամենաշքեղ գնումները

Օլեգ Բոյկո

Կարողությունը — 1,2 մլրդ դոլար

Մի անգամ Finstar  ընկերության սեփականատեր Օլեգ Բոյկոն ցանկացավ հայտնվել հոլիվուդյան կյանքի էպիկենտրոնում և ծախսեց առնվազն մեկ տարի և մի քանի միլիոն դոլար «Մեղքերի քաղաք 2․ Կինը, որի համար արժեր սպանել» ֆիլմի շարունակության նկարահանման համար՝ դառնալով ֆիլմ ամենամեծ մասնավոր ներդրողը։

Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվում էին Բրյուս Ուիլլիսը, Միկկի Ռուրկը, Ջեսիկա Ալբան և Էվա Գրինը։ Սակայն ո՛չ դերասանական կազմը, ո՛չ ֆիլմի առաջին մասի ապշեցուցիչ հաջողությունը չօգնեցին։ Ֆիլմը եկրաններին հայտնվեց 2014թ․-ին, և եթե ֆիլմի առաջին մասի հասույթը գերազանցել է 40 մլն դլար ներդրումները գրեթե 4 անգամ, ապա երկրորդ մասի 65 մլն դոլար բյուջեն հավաքեց ընդամենը 39,4 մլն դոլար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98