Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ARARAT․ Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է նորարարական հավաքածուի երկրորդ թողարկումը
10/06/2019 15:53
Կիսվել

ARARAT․ Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է նորարարական հավաքածուի երկրորդ թողարկումը

ARARAT Single Cask 12 YO-ը ARARAT Single Cask նորարարական շարքի շարունակությունն է, որը մեկնարկել է Երևանի կոնյակի գործարանի կողմից 2017 թվականին: ARARAT Single Cask 12 YO-ին նախորդած առաջին ARARAT նորարարական խմիչքը Երևանի կոնյակի գործարանի վարպետներին ոգեշնչել է շարունակել շարքը՝ ցույց տալով, որ նորարարությունը ոչ միայն մշտական կատարելագործում է, այլև միանգամայն նոր, անսպասելի եզրերի բացահայտում: 

ARARAT Single Cask 12 YO-ը Երևանի կոնյակի գործարանի սահամանափակ քանակությամբ արտադրանքն է, որն ունի ARARAT շարքի համար բացառիկ 12 տարվա հնացման տարիքային հատկանիշ: Առանց կուպաժի և բացառապես հայկական Լալվար էնդեմիկ տեսակի խաղողից արտադրված ARARAT Single Cask 12 YO-ն ասես գրիզայլ է՝ մեկ գույնով արված կտավ, քանզի Լալվար խաղողի համահոտային նոտաների բազմազանությունը ARARAT-ի վարպետների ձեռքերում ստեղծեցին առատաձեռնության վառ և աներևակայելի մի ցոլք: 

Հղկում հյուսիսով

Մեկ տակառում 12 տարի հասունանալով՝ ARARAT Single Cask 12 YO-ի համար օգտագործվող կոնյակի սպիրտը հնացվել է ԵԿԳ-ի Տավուշի մասնաճյուղի մառաններում իրենց հիմնադրման առաջին իսկ օրվանից: Այդպիսով, Հայաստանի հյուսիս-արևելքում աճող Լալվար հազվագյուտ տեսակի խաղողից ստացված կոնյակի սպիրտը  երկար ժամանակ հասունացել է Տավուշի մառաններում, որտեղ տարիների ընթացքում կլոր տարի կայուն ջերմաստիճանը և հյուսիսային մեղմ կլիման համահոտային երանգների վիտրաժությանն հաղորդել են ազնվական հղկվածություն: Հնացման նմանատիպ մոտեցման շնորհիվ, ARARAT Single Cask 12 YO-ը տարբերվում է բացառիկ նրբագեղությամբ, համի և բույրի բազմասյուժետային ամբողջականությամբ:

Իրեն նախորդած խմիչքի պես՝ ARARAT Single Cask 12 YO-ն իրական գնահատողին դարավոր ավանդույթների ետնաբեմ այցելելու ինքնատիպ հրավեր է, ինչպես նաև բնածին գեղեցկությունը գնահատելու հնարավորություն:  Կուպաժի և ցրտով ֆիլտրման փուլի    շրջանցումը ընգծում է իր տեսակի մեջ եզակի արտադրանքի բնույթը:

Դիտման գեղագիտությունը

ARARAT Single Cask 12 YO-ն  բաց սաթագույն է և ունի կարմիր փայտի փայլ: Գավաթը մի թեթև պտտելու արդյունքում ստացված  հոսող կաթիլների օրնամենտալության մեջ արտացոլվում է երկար տարիների հնացումը:

Վայելքի գեղագիտությունը

ARARAT Single Cask 12 YO-ը բնութագրվում է նուրբ ծաղկային և ծխեցված սալորաչրի   երանգներով հագեցած կարամելա-վանիլային ներդաշնակ բույրով: Շաքարացված մրգերի և բոված ընկույզի ծավալուն, հագեցած աշխույժ համը վերածվում է երկարատև, հաճելիորեն ջերմացնող հետհամի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52