Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Solyndra` պատմության մեջ ստարտափի ամենաթանկ ձախողումը
17/06/2019 17:57
Կիսվել

Solyndra` պատմության մեջ ստարտափի ամենաթանկ ձախողումը

Solyndra-ն՝ 2000-ականների մաքուր տեխնոլոգիաների ոլորտի (cleantech) գլխավոր աստղն էր: Նորարարական արևային պանելների արտադրողը գրեթե 1,6 միլիարդ դոլար է ներգրավել, այդ թվում` 535 միլիոն դոլար ԱՄՆ կառավարությունից: Իսկ ամեն ինչ կորցնելով, նա գրեթե ոչ մի ժառանգություն չի թողել:

Եթե 2005 թ.-ին արեւային էներգետիկայի մեջ արված վենչուրային կապիտալ ներդրումները կազմել են ընդամենը 32 մլն դոլար, ապա 2008-ի վերջին դրանց ծավալը հասնում էր գրեթե 2 մլրդ դոլարի:

Solyndra-ն հիմնադրվել է 2005-ին ձեռնարկատեր Քրիս Գրոնեթի կողմից: Ընկերությունը, որը սկզբում կոչվում էր Gronet Technologies, զբաղվում էր արեւային պանելների արտադրությամբ։

Solyndra` պատմության մեջ ստարտափի ամենաթանկ ձախողումը

Ստարտափը հիմնվում էր նոր տեխնոլոգիայի վրա, ինչը թույլ էր տալիս խուսափել սովորական արեւային պանելներում օգտագործվող պոլիսիլիկոնի օգտագործման անհրաժեշտությունից: Արտադրական հզորությունների պակասի պատճառով պոլիսիլիկոնի գինը շատ արագ աճեց 2000-ականների երկրորդ կեսից հետո, դարձնելով Solyndra-ի պանելները մրցունակ:

Յուրահատուկ մոտեցումը թույլ տվեց Solyndra-ին օգտագործել արեւային պանելների ողջ մակերեը մաքսիմալ արդյունավետ: Ի տարբերություն ավանդական արեւային մոդուլների, որոնք պետք է թեքված լինեն, գլանաձեւ Solyndra-ի պաելները կարող են հորիզոնական տեղադրված լինել եւ համապատասխանեն շենքի մակերեսին:

Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի շատ լույս կլանել, քան դասական պանելների միջոցով։

Առաջին $10 մլն Solyndra-ն ներգրավեց սաղմնային փուլում 2006 թ. փետրվարին: Արդեն նույն տարվա հոկտեմբերին ընկերությունը ստացավ 80 միլիոն դոլար Madrone Partners-ից, որը կառավարում է Walmart ընկերության շառանգի Սեմ Վալթոնի և Argonaut Venture Capital-ի Ջորջ Կայզերի գումարները։

Իր հերթին Կայզերը կարեւոր օղակ դարձավ պետական ֆինանսավորման ներգրավման հարցում: Կայզերը հավատում էր Սոլինդրայի ուժերի մեջ այնքան, որ ներդնում է մոտ 400 մլն դոլար:

Զարմանալի չէ, որ միլիարդատերը ի վերջո համոզեց Օբամայի վարչակազմին աջակցել Սոլինդրային: Ստարտափը դարձավ առաջին խաղացողը, որը 2009 թվականին պետական ֆինանսավորում ստացավ Օբամայի կողմից այսպիսի մեծ ծավալով: Պլանային վարկի ծավալը կազմել է 535 մլն դոլար:

Solyndra` պատմության մեջ ստարտափի ամենաթանկ ձախողումը

Սոլինդրայի ռազմավարության մյուս տարրը Goldman Sachs-ի մասնակցությունն էր:  2008 թ.-ին հայտնի ներդրումային բանկը սկսեց աշխատել ընկերության հետ միջոցներ ներգրավելու համար: Goldman-ը հանդես է եկել որպեսիր տիպի  բրոքեր եւ օգնել է գտնել Solyndra-ին մի շարք հայտնի ներդրողների:

Goldman-ը վառ գույներով նկարագրել է իր նյութերում Սոլինդայի հեռանկարները. ստարտափը 2012 թվականին պետք է հասներ միլիարդ պանելների վաճառքի: Ինչպես ավելի ուշ պարզ կդառնա, ստարտափի հիմքում ընկած եկամտի կանխատեսումները վերացական ցուցանիշների վրա էին կատարվել:

Խեղաթյուրված տեղեկատվությունը տրամադրվել էր նաեւ «Fitch» վարկանիշային գործակալությանը, որը ընկերությանը ներդրումային վարկանիշ էր շնորհել «գեղեցկացված» կանխատեսումների հիման վրա: Gronet-ը վստահորեն պնդում էր, որ Goldman-ը արդեն իսկ 2010 թ.-ի սկզբին ակնկալում էր 4-6 մլրդ դոլարի IPO:

Սոլինդրայի ռազմավարության կարեւոր մասը եղել է խոշորածավալ արտադրության կառուցումը, որի համար ներգրավվել էին պետական միջոցներ: Կառուցված 3,300 աշխատակիցներով, Կալիֆորնիայի Ֆրոմոնտում գտնվող գործարանը ոչ միայն ժամանակակից ձեռնարկություն էր, այլեւ արտացոլում էր Gronet-ի տեսլականը:

Իր տարածքի վրա գործարանը կոչվում էր արդյունաբերական Թաջ Մահալ և արժեր ավելի քան 700 մլն դոլար:

Խնդիրն այն էր, որ նույնիսկ իր առաջին ավելի փոքր արտադրության ժամանակ ընկերությունը ոչ պիտանի պանելների հսկայական տոկոս: Չափազանց դժվար էր սարքավորումները հարմարեցնել նոր յուրահատուկ տեսակի ապրանքի համար:

Solyndra` պատմության մեջ ստարտափի ամենաթանկ ձախողումը

Չնայած պետության հսկայական ներդրումների, Սոլինդրան (իր ծախսերով) դեռեւս ստիպված էր շարունակել գումար ներգրավել շուկայից: Իրավիճակը սրվեց այն պահից երբ պոլիսիլիկոնի գինը սկսեց ընկնել տարվա երկրորդ կեսին: Ընթացիկ շուկայում ընկերությունն արդեն գնահատվում էր 800 մլն դոլար, որը կազմում էր 2008 թ-ին ընկերության արժեքի կեսը:

Ստարտափը նաեւ հետաձգեց իր IPO-ն, որի պնդում էր Goldman-ը: 2010 թ. սկզբին կատարված աուդիտը ցույց տվեց, որ բիզնեսը գտնվում էր շար վատ վիճակում:

Սակայն 2010 թվականին բոլորին պարզ դարձավ, որ նախագծի հաշվարկները չեն աշխատում. Էներգիայի արտադրության արժեքը կազմում էր ավելի քան $6, իսկ շուկայական նորմը կազմում էր $2-ից պակաս: Այսպիսով պետությունը մերժեց ընկերության նոր ներդրում կատարելու խնդրանքը։

2010 թ. ամռանը Սոլինդրան սկսեց կրճատումներ կատարել: Ընկերությունը չէր կարում նոր ներդրողներ գտնել: 2011 թվականի փետրվարին գործող բաժնետերերը Սոլինդրային տրամադրեցին 75 մլն դոլար վարկ, որպեսզի ընկերությունը կարողանա սպասարկել իր պարտավորությունները: Բայց տարվա ընթացքում ավելի քան 300 մլն դոլար կորցրած բիզնեսի համար դա բավարար չէր:

Սոլինդրան 2011 թ. սեպտեմբերի 1-ին սնանկության դիմում ներկայացրեց`թողնելով ավելի քան 1000 մարդ առանց աշխատանքի:  Կառավարությունը կարողացավ վերադարձնել ընկերության սնանկացման հետեւանքով վարկի սկզբնական գումարի 1%-ը:

Ավելի քան մեկուկես միլիարդ դոլարով, Սոլինդրան կարող էր դառնալ իր ոլորտի մեջ ամենահայտնի ընկերություններից մեկը, սակայն Գրոնեթը այնքան կուրացած էր հաջողությամբ, որ համառորեն տանում էր էր ընկերությունը դեպի իր անփառունակ վախճանը: Վախճանը, որը դեռեւս մնում է պատմության մեջ ամենաաղմկահարույցը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98