
ԱՏՁՄ. Միության անդամների թիվը հատեց 100-ի սահմանը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որի առաքելությունն է միավորել Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները և ապահովել վերջիններիս բնականոն զարգացումն ու շահերի պաշտպանությունը, համալրվեց ևս մեկ անդամով: Այժմ միության անդամների թիվը հատում է 100-ի սահմանը:
«Միությունը ստեղծվել է 2000 թվականին և սիմվոլիկ է, որ իր գոյության հենց 20-րդ տարում հատեց 100 անդամի շեմը: Հիշենք սակայն, որ հայկական տեխնոլոգիական համայնքում ավելի քան 900 ընկերություն կա և մենք նպատակ ենք հետապնդում կոնսոլիդացնել համայնքի անդամների առնվազն 25-30%-ը: Ուստի՝ մեր հեռագնա նպատակների ֆոնին այս ձեռքբերումը բավականին սիմվոլիկ է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
10:30 30/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 387.00 | 391.00 |
AMD / EUR | 418.00 | 425.00 |
AMD / RUR | 5.00 | 5.11 |
դոլար | ||
դոլար | ||