Կոնվերս Բանկ. ամփոփվել են #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի արդյունքները
Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա (# VisaToEurope) ակցիայի արդյունքները: Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում իրականացված ակցիայի 10 հաղթողներն իրենք են որոշել, թե եվրոպական 10-ը քաղաքներից որտեղ են անցկացնելու հանգիստը:
«Սա Հայաստանում անկանխիկ գործարքների խթանման նպատակով իրականացված աննախադեպ ակցիա էր, որի արդյունքում Բանկի ՊՕՍ տերմինալներով առավելագույն անկանխիկ վճարումներ իրականացրած Visa քարտապանները որպես նվեր ստացան Փարիզ, Բարսելոնա, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ, Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին ուղեգրեր (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար): Տուրիստական ուղղությունները որոշեցին հենց հաղթողները»,- ասել են Բանկում:
Նշվել է նաև, որ ակցիայի արդյունքում Կոնվերս Բանկի Visa քարտատեսակներով անկանխիկ գործարքների աճը կազմել է ավելի քան 33 տոկոս:
Ակցիայի ամփոփման մասին տեղանյութը ստորև։