Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Վերափոխելով բանականությունը․ GIF19-ը միավորել է աշխարհի գիտնականներին ու գործարարներին ապագայի մարտահրավերների շուրջ
18/10/2019 14:28
Կիսվել

Վերափոխելով բանականությունը․ GIF19-ը միավորել է աշխարհի գիտնականներին ու գործարարներին ապագայի մարտահրավերների շուրջ

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․Փոխակերպելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence), օր երկրորդ:

Աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ շարունակում են կիսվել տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումներով, քննարկել արհեստական բանականության (ԱԲ) դրսևորումները և դրա ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա:

GIF19-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology FAST) առանցքային տարեկան իրադարձությունն է։ Երկրորդ օրվա քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ ԱԲ-ի դերին ու հնարավորություններին բժշկության և դեղագործության, ծրագրավորման և տվյալագիտության, մարքեթինգի և կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային և ֆինանսական ոլորտներում, հատուկ՝ Fishbowl «Խելացի երկիր» քննարկման ընթացքում խոսվեց «Խելացի  Հայաստան»-ի, «Խելացի քաղաքներ»-ի և «Խելացի ապագա»-ի մասին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Խելացի  ապագա» թեմայով Fishbowl session ձևաչափով ոչ ֆորմալ քննարկման  ընթացքում  խոսեց ապագա աշխատուկայի մարտահրավերների մասին. «Աշխարհն ամեն օր փոխվում է, և մենք անմասն չենք այդ գործընթացից: Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին, հաջողության չենք կարող հասնել: Մենք այժմ տարբեր ոլորտների մասնագետներ ենք, սակայն այս գիտելիքներով և հմտություններով պիտանի չենք լինի ապագայի աշխատաշուկայի համար: Ամենակարևորը, արդեն  այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին:

Օրինակ` 15 տարի առաջ  տեխնոլոգիաները, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են այսօր, գոյություն չունեին: Նույն կերպ ապագայում կլինեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնովին կփոխեն մեր կյանքը և աշխատաշուկան: Եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսենք հիմա: Եվ GIF-ի շրջանակում անցկացվող  քննարկումները դրա վկայությունն են»:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Խելացի երկիր» թեմայով Fishbowl session-ի ժամանակ խոսեց կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար ՀՀ կառավարության գործողությունների մասին.

«Մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք օգտագործել նորարարական կլիմայական գործիքներ և հույս ունենք հաջողության հասնելու դեպքում, ինչու չէ կիրառել մեր փորձը նաև ամբողջ աշխարհում: Կլիմայի փոփոխություններն աշխարհի տարբեր անկյուններում տարբեր կերպ են արտահայտվում: Սա միայն շրջակա միջավայրի նախարարության խնդիրը չէ, այն ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները` քաղաքների զարգացում, էներգետիկա, գյուղատնտեսություն և այլն, այդ պատճառով էլ յուրաքանչյուր ոլորտ արդեն իսկ կազմում է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու ադապտացիոն ծրագիր` ճանապարհային քարտեզ: Եթե մենք այժմ ծրագրեր չմշակենք, ապագայում շատ ավելի մեծ գումարներ ստիպված կլինենք ծախսել»:

Հիշեցնենք, որ Գլոբալ ինովացիոն ֆորումը (Global Innovation Forum) Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology FAST) առանցքային տարեկան իրադարձությունն է։  

———–

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: FAST-ի նպատակն է հայ և միջազգային գիտական համայնքի ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացումն ու միավորումը։FAST-ի գործունեության հիմնական ուղղություններն են.տվյալագիտություն և արհեստական բանականություն, կենսատեխնոլոգիաներ, առաջատար նյութեր, ռոբոտաշինություն:

Այս տարի Գլոբալ ինովացիոն ֆորումն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում: «Ավրորա» ֆորումը նոր հարթակ է աշխարհի քաղաքացիների համար, որոնք, յուրացնելով աշխարհի մարդասիրական ու կրթական լավագույն փորձը, ձգտում են դիմագրավել աշխարհի հրատապ մարտահրավերներին՝ խթանելու սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները։ «Ավրորա» ֆորումը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88