Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը
29/11/2019 19:03
Կիսվել

Կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը

«Հաջողությունների ներկայացում-արդյունքների ամփոփում»

Այսօր կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը՝ «Հաջողությունների ներկայացում-արդյունքների ամփոփում» խորագրով

Որպես «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության առանցքային նախագիծ, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը (EU-SMEDA), որը համաֆինանսավորվում էր Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացվել է 2016-2019 -ը, հետապնդելով մեկ նպատակ. էապես նպաստել մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում՝ հզորացնելով ՓՄՁ ոլորտը ինչպես մակրո, այնպես էլ մեզո և միկրո մակարդակներում: Գործունեության իր չորս տարիների ընթացքում ծրագիրը ոչ միայն լիարժեք կերպով ծառայել է սահմանված նպատակների իրագործմանը, այլև գերազանցել է նախանշված թիրախները՝ նախագծի հինգ բաղադրիչների շրջանակում նախատեսված իր միջոցառումների մեծ մասով:

Արդյունքները, քաղված դասերը և առաջիկա ընթացքը

Ավելի քան չորս տարի EU-SMEDA-ն ծավալել է իր գործունեությունը տարբեր մակարդակներում՝ ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը՝ շեշտը դնելով հինգ արդյունքային ոլորտների և փոխկապակցված թեմաների շրջանակի վրա: Ավելի քան 200 միջոցառումների շրջանակում առաջարկվեց գործնական կապերի հաստատումից մինչև վերապատրաստման դասընթացների և ուսումնական այցերի միջոցով տրամադրվող մասնագիտական ուղղորդում, որից օգտվել է մոտ 3500 ընկերություն և սթարթափ՝ ստեղծելով ավելի քան 450 նոր աշխատատեղ, առաջ մղելով նոր գաղափարներ և նպաստելով հավելյալ արժեքի ու 150-ից ավելի նոր բիզնես միավորների ստեղծմանը: Մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունն ու և կառավարական կառույցները ներկայացնող տարբերի շահառուների հետ դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաև կարիքներին արձագանքումը կարևոր նշանակություն են ունեցել ծրագրի գործունեության ազդեցության համար:

Ելույթի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ով մասնավորապես շեշտեց ծրագրի հաջողությունները իր տարբեր բաղադրիչների միջոցով, շեշտադրելով նորարարությանը, ստարթափ էկոհամակարգի զարգացմանը, ստեղծարար ոլորտին և կանանց հզորացմանն ուղղված ծրագրի գործողությունները և գրանցած հաջողությունները: տկն. դեսպանը նշեց նաև ծրագրին հաջորդող նոր նախաձեռնության՝ Հայաստանի հյուսիսային մարզերում նորարարական տուրիզմի և ինովացիայի զարգացմանն ուղղված գալիք նոր ծրագրի մասին:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը նշեց ծրագրի հետ նախարարության սերտ համագործակցության մասին՝ ծրագրի մեկնարկի հենց առաջին իսկ օրերից՝ առանձնացնելով ՓՄՁ նոր ռազմավարության մշակման հետ կապված ծրագրի անգնահատելի օժանդակությունը, ի թիվս այլ ձեռքբերումների, ինչպիսին էր ՓՄՁ վիճակագրությսն տեղեկագիրը և այլն:

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վելդենբերգերը խոսեց այն բազմաթիվ ձեռքբերւմների մասին, որոնց հասել է ծրագիրը՝ համագործակցելով ԵՄ գործընկերների և ՀՀ կառավարության հետ, անվանելով այս համագործակցությունը որպես հաջողված գործընկերության օրինակ:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավարը Էվա Նեհերը ներկայացրեց ծրագրի արդյունքներն ու հետագա առաջարկությունները, ինչպես նաև քաղված դասերը: Մասնավորապես ծրագրի արդյունքում մոտ 10.000 բիզնեսներ և ստարթափեր ստացել են տեխնիկական և ֆինանսական օժանդակություն, սետղծվել են ավելի քան 450 նոր աշխատեղեր և այլն:

Ծրագրի կողմից գրանցված հաջողությունների մասին ստորև՝

Ծրագիրը ծառայել է իբրև օրինակ և կատալիզատոր այն ոլորտների համար, որոնց աջակցել է՝ նպաստելով դրանց զարգացմանը: Տրամադրված ծավալուն աջակցության արդյունքում գրանցվեցին հետևյալ շոշափելի արդյունքները՝

– Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ՓՄՁ նոր ու արդիական ռազմավարության մշակման գործընթացում `միջազգային լավագույն փորձին համապատասխան. ռազմավարությունը պատրաստվել է ՏՀԶԿ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:

– Աջակցություն ՀՀ վիճակագրական կոմիտեին՝ 2018թ. հայաստանյան ՓՄՁ վիճակագրության հրապարակման աշխատանքներում, որ իրականացվում էր առաջին անգամ՝ հիմք ծառայելով քաղաքականությունների և տնտեսական ռազմավարությունների մշակման համար:

– Բիզնես անդամկցություն ունեցող կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների կարողությունների հզորացում՝ վերածելով դրանք ավելի ուժեղ և կայուն միավորների, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում ՓՄՁ-ներին և, մասնավորապես իրենց անդամներին:

– Աջակցություն տարբեր նորարարական ֆորումների և գիտաժողովների անցկացմանը` երկրի նորարարական ներուժի խթանման նպատակով՝ բացելով հայաստանյան գիտական ու հետազոտական կառույցների և միջազգային գործընկերների միջև համագործակցության նոր հորիզոններ: (օր. Բիզնես ինովացիոն ֆորում 2017թ., 2018թ., 2019թ., «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում (STC)» գիտաժողով՝ 2018 և 2019թ-ին)

– Աջակցություն հայաստանյան ՓՄՁ-ների և գիտական հաստատությունների ներկայացվածությանը եվրոպական հետազոտական ցանցերում՝ HORIZON 2020 –ի՝ ԵՄ նորարարության և հետազոտության ֆինանսավորման նախագծում ներգրավվելու միջոցով:

– Աջակցություն տնտեսական կլաստերների ձևավորմանը ՝ շեշտը դնելով տնտեսության մշակութային և ստեղծագործական ճյուղերի վրա (նորաձևություն և դիզայն, կինո):

– Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների կարողությունների հզորացում՝ խորհրդատվության տրամադրման, վերապատրաստման ծրագրերի, դասընթացների, ինչպես նաև տեխնոլոգիական կենտրոնների աշխատանքային ծրագրերի մշակմանը նվիրված մի շարք ֆորումների ու միջոցառումների կազմակերպման միջոցով:

– Աջակցություն սթարթափերի ստեղծմանը, հետագա զարգացմանն ու առաջընթացին՝ դասընթացների կազմակերպման, ուղղակի դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով («ԵՄ-ն՝ հանուն բիզնեսի » նախաձեռնության շրջանակում նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերին(STEP) հատկացվող ֆինանսավորման տրամադրում 34 սթարթափերի, Հայաստան սթարթափ ակադեմիայի հիմնադրում, աջակցություն Սևան Startup Summit-ի անցկացմանը 2017, 2018 և 2019 թթ. և այլն):

– գործարար կանանց հնարավորությունների ընդլայնում՝ ցանցերի ձևավորման, կարողությունների ձևավորման և Գործարար կանանց ակումբի 10 հանդիպումների անցկացման միջոցով:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72