Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Կասպերսկի. Faketoken տրոյանն ուրիշի հաշվին անպատվություններ է ուղարկում SMS-ով
29/01/2020 10:31
Կիսվել

Կասպերսկի. Faketoken տրոյանն ուրիշի հաշվին անպատվություններ է ուղարկում SMS-ով

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Դեռ 2014-ին ամենատարածված մոբայլ սպառնալիքների քսանյակում հայտնված և փող գողանալու համար նախատեսված Faketoken տրոյական ծրագիրը սովորել է անպատվություններով SMS-ներ ուղարկել, հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը։

Սկզբում այդ վնասաբեր ծրագիրն աշխատում էր դեսկթոփային բանկերների հետ զույգում. «ավագ ընկերը» կոտրում էր զոհի օգտահաշիվը և փող դուրս բերում, իսկ Faketoken-ը ձեռք էր գցում այդ գործարքների հաստատման մեկանգամյա գաղտնաբառերով SMS-ները։ 2016-ին այն սկսեց ինքնուրույն փող գողանալ. սովորեց ծածկել այլ հավելվածները ֆեյքային պատուհաններով և օգտատիրոջն ստիպել այնտեղ մուտքագրել մուտքանունները, գաղտնաբառերը և բանկային քարտերի տվյալները։ Ի լրումն, այն յուրացրեց շորթողի աշխատանքը. սկսեց արգելափակել վարակված սարքի էկրանը և դրա հետ մեկտեղ գաղտնագրել դրա ֆայլերը (նիշք)։ 2017-ին Faketoken-ն ուսումնասիրեց շատ այնպիսի հավելվածներ, որոնք կեղծելով՝ կարելի է գողանալ քարտերի տվյալները՝ մոբայլ բանկինգի ծրագրեր, Google Pay-ի նման էլեկտրոնային դրամապանակներ և նույնիսկ տաքսի պատվիրելու ծառայություններ և տուգանքների վճարման հավելվածներ։

Եվ վերջերս ընկերության բոտնետների ակտիվության մշտադիտարկման համակարգը՝ Botnet Attack Tracking-ը հայտնաբերել է 5 հազար սմարթֆոն, որոնցից Faketoken-ն անպատվություններով  SMS-ներ է ուղարկում։

Բոլոր հաղորդագրությունները Faketoken-ն ուղարկում է վարակված սարքերի տերերի հաշվին։ Մինչև ինչ-որ բան ուղարկելը վնասաբեր ծրագիրն ստուգում է, թե արդյոք բավարար են զոհի բանկային քարտի միջոցները։ Համոզվելով, որ հաշվեկշիռը դրական է՝ այն այդ քարտից համալրում է մոբայլ հաշիվը և միայն դրանից հետո է ձեռնամուխ լինում SMS-ներ ուղարկելուն։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զոհից մեկ SMS ուղարկելով Faketoken-ը չի սահմանափակվում՝ գումարը, որը կարող են կորցնել օգտատերերը, կարող է շոշափելի լինել։  

Նման գործողությունները կարող են զանգվածային դառնալ։ Ակամայից դրանցից մեկի մեղսակիցը չդառնալու համար հարկ է, որ օգտատերերը ծրագրեր տեղադրեն միայն պաշտոնական աղբյուրներից։ Իսկ ավելի լավ է սմարթֆոնի կարգավորումներում ընդհանրապես արգելել հավելվածների ներբեռնումը կողմնակի աղբյուրներից։ Նաև չարժե անցնել հաղորդագրությունների հղումներով, եթե դրանց անվտանգությունը վստահություն չի ներշնչում։ Եթե ծանոթը հանկարծ լուսանկար է ուղարկում ոչ թե սոցցանցով կամ մեսենջերով, այլ SMS-ի տեսքով, դա պետք է առնվազն զգաստացնի օգտատիրոջը։ Պարտադիր է սմարթֆոնում հուսալի պաշտպանական լուծման տեղադրումը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44