
Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս-Երևան երթուղով
Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս-Երևան երթուղով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Զվարթնոց միջազգային օդանավակայանից։
Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան – Պաֆոս (Կիպրոս) – Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք։