Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի ցուցանիշները և զարգացման միտումները 2019թ.-ին
14/02/2020 16:17
Կիսվել

Ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի ցուցանիշները և զարգացման միտումները 2019թ.-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է 2019 թվականի Հայաստանի Հանրապետության ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի վիճակագրական ցուցանիշների վերլուծություն: Ստորև ներկայացված դիագրամներում արտացոլված են ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի զարգացման միտումները:

Այսպիսով՝

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածք ներմուծված միջազգային «IP»հոսքերի թողունակությունը կազմել է 882 000 Մբիթ/վ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով:

Միաժամանակ, միջազգային «IP» տարանցման հոսքերի թողունակությանը զուգահեռ նվազել է այդ ծառայության սակագինը: 2019 թվականի համար 1Մբիթ/վ արագությամբ տարանցման հոսքի միջին շուկայական արժեքը կազմել է 750 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 տոկոսով:

Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 3 087 291, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6.7 տոկոսով:

Ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը կազմել է 2 830 853, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բաժանորդների քանակի 9.4 տոկոս աճ:

Ավելացել են նաև շարժական լայնաշերտ ինտերնետհասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 2 445 149, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2 տոկոսով:

Ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդների թվաքանակը կազմել է 385 704, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11 տոկոսով:

Հարկ է նշել, որ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայում գերակշռել են օպտիկամանրաթելային արագագործ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները, որոնց տեսակարար կշիռը նշված շուկայում 2019 թվականին կազմել է շուրջ 59 տոկոս: Ընդ որում, 2018 թվականի համեմատ այդ բաժանորդների թվաքանակն աճել է շուրջ 19 տոկոսով:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28