Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Ռոստելեկոմը դարձնում է տնից աշխատանքն ավելի հարմարավետ՝ կորպորատիվ հաճախորդների համար
02/04/2020 18:42
Կիսվել

Ռոստելեկոմը դարձնում է տնից աշխատանքն ավելի հարմարավետ՝ կորպորատիվ հաճախորդների համար

Հաշվի առնելով բնակչության տեղաշարժի սահմանափակումները՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությունով՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է տնից աշխատանքի ավելի արդյունավետ և հարմարավետ տարբերակներ:

Ընկերության կողմից մատուցվող ՎԵԲ-Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը հնարավորություն է տալիս փոքր, միջին և խոշոր կազմակերպություններին կազմակերպել և տեխնիկապես ապահովել տեսազանգեր մի քանի օգտատերերի միջև՝ համակարգիչների և ինտերնետի միջոցով: առանց հավելյալ սարքավորումների:

Այս ծառայությունը ստեղծված է SPIRIT մեդիա շարժիչի հիման վրա, որը IP ուղիներով ձայնի և տեսապատկերի հաղորդման տեխնոլոգիաների ոլորտում համաշխարահային առաջատար է։ Տվյալ պրոդուկտի մեջ օգտագործվում են ձայնի և տեսապատկերի HD-ի մշակման ինչպես սեփական տեխնոլոգիաները, այնպես էլ համաշխարհային ստանդարտները և հայտնի բաց պրոտոկոլներ։

ՎԵԲ-Կոնֆերանս Տեսազանգի յուրաքանչյուր կազմակերպիչ (մեկ մուտքանունով և գաղտնաբառով) հնարավորություն ունի վեբ ինտերֆեյսի միջոցով կազմակերպել կոնֆերանս, որին կարելի է հրավիրել որոշակի քանակությամբ մասնակիցների՝ կախված սակագնային փաթեթից:

ՎԵԲ – Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը ունի մի շարք հնարավորություններ և առավելություններ.

– Տեսազանգի ողջ տեղեկատվությունը տեղակայված է հայաստանյան սերվերների վրա,

– Ապահով է. բացառվում է երրորդ անձանց մուտքի հնարավորությունը փոխանակվող հաղորդագրության բովանդակությանը,

– Հնարավոր է միաժամանակ մինչև 50 մասնակցի ներգրավում,

– Ապահովում է միաժամանակ 16 մասնակցի տեսանելիության էկրանին,

– Փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու հնարավորություն,

– Ունի կայունության և հուսալիության բարձր մակարդակ` կախված չլինելով արտաքին մայր կապուղիների ծանրաբեռնվածությունից,

– Հնարավոր է մինչև 20% տրաֆիկի խնայողություն՝ համեմատ հայտնի Cloud լուծումների,

– Ծրագիրը հաստատուն աշխատում է բջջային ցանցում և երաշխավորում է ձայնի և տեսապատկերի առավելագույն որակ յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ անկախ այլ մասնակիցների ցանցային պայմաններից,

– Ի տարբերություն այլ թանկարժեք ծառայությունների, որոնք հասանելի են միայն թոփ մենեջերներին կամ նախատեսված են հատուկ կոնֆերանս սենյակների համար, Վեբ – Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը ապահովում է նույն որակը և ֆունկցիոնալը. միևնույն ժամանակ ավելի մատչելի և հասանելի է կազմակերպության բոլոր աշխատակիցներին,

– Վեբ – Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը ճկուն ծրագրային պլատֆորմ է, որը սովորական համակարգիչները, պլանշետները և հեռախոսները վերածում է HD որակի վիդեո կոնֆերանսի գործիքների,

– Այս հարթակը թույլ է տալիս անցկացնել ոչ միայն վիդեո խորհրդակցություններ, այլև օգտագործել կոնտակտների մեկ միասնական ցանկ, փոխանակել ակնթարթային տեքստային հաղորդագրություններ, համատեղ աշխատել փաստաթղթերի վրա, անցկացնել հարցումներ և քվեարկություններ, և այլն։ Տեսազանգը հնարավոր է ձայնագրել,

– IOS/Android ծրագրային ապահովումների հետ աշխատանքը համատեղելի,

– Հասանելի է Microsoft Internet Explorer, Safari, Chrome, Firefox, Opera, Skype for Business օգտատերերի համար, ինչպես նաև IOS և Android հավելվածների միջոցով,

– Համատեղելի է կապի և բաց պրոտոկոլների համաշխարհային ստանդարտների հետ, այդ թվում SIP, H.323, XMPP, H.264, SVC, G.7xx, H.239, BFCP, VNC, WebRTC:

ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը հիանալի տարբերակ է հրավիրելու հրատապ հանդիպումներ շատ մասնակիցների հետ, ովքեր գտնվում են տարբեր բաժիններում, գրասենյակներում, քաղաքներում, ինչպես նաև կազմակերպել հեռավար ուսուցում կամ վերապատրաստում աշխատակիցների և գործընկերների համար: Այս ծառայության միջոցով հնարավոր է անցկացնել օնլայն հարցազրույցներ, բրիֆինգներ, ելույթներ և շատ այլ միջոցառումներ՝ հարմարավետ և շատ արագ ձևով:

«Ստեղծված իրավիճակում, երբ երկրում բնակչության տեղաշարժի սահմանափակումներ կան, «Ռոստելեկոմ» ընկերությունը փորձում է հնարավորինս աջակցել նաև փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններին՝ առաջարկելով հաղորդակցության հարմարավետ և նորարական տարբերակներ: Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունները կապահովեն մեր կորպորատիվ հաճախորդների գործունեության բնականոն ընթացքը»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Տեսազանգի սեանսները կազմակերպվում են անմիջապես Ինտերնետ բրաուզերի միջոցով՝ ծառայության մատուցման Վեբ կայքում: (https://vcs.rtarmenia.am/service/welcome) , ինչպես նաև IOS և Android հավելվածների միջոցով:

«Ռոստելեկոմ» ընկերությունը առաջարկում է նաև Ամպային ԱՀԿ (Cloud PBX –  Ավտոմատ հեռախոսային կայան)  ծառայությունը, որի միջոցով հնարավոր է միացնել կազմակերպությունների բոլոր հեռախոսները և կառավարել հեռախոսազանգերը մեկ համակարգում՝ ստեղծելով աշխատանքային հաղորդակցության հարմարավետություն:

Cloud ԱՀԿ-ն հեռախոսային վիրտուալ համակարգ է այնպիսի կազմակերպությունների համար, որոնք մշտապես կապի մեջ են և որոնց, հատկապես արտակարգ իրավիճակներում, անհրաժեշտ են հաղորդակցության պրոֆեսիոնալ հնարավորություններ և նորարական լուծումներ:

Ընկերությունը, կարևորելով արտակարգ դրության պայմաններում հեռահար միացման անհրաժեշտությունը, կարճ ժամանակում ստեղծել է հնարավորություն՝ առցանց գրանցվելու տվյալ ծառայության համար և կատարելու բոլոր կարգաբերումները՝ առանց գրասենյակ այցելելու: (https://cloudoffice.ats.am/index.php)

Cloud ԱՀԿ համակարգն ունի հետևյալ տեխնիկական հնարավորություններն ու առավելությունները.

– Զանգերի պարզ և դյուրին կառավարում Վեբ ինտերֆեյսում` https://cloudoffice.ats.am/

– Վիրտուալ ներքին համարներ՝ առանց հավելյալ վճարի

– Զանգերի ինքնուրույն կամ ավտոմատ փոխանցում

– Զանգերի ձայնագրում

– Ձայնային մենյու

– Զանգերի պատմություն

– Մուտքային/ելքային հեռախոսագծերի ինտեգրացիա

– Ինտեգրացիա ընկերության CRM համակարգի հետ

– Թույլատրելի հեռախոսահամարների ինտեգրացիա

– Ավտոզանգ, որի միջոցով հնարավոր է տեղեկացնել առաջարկվող ծառայությունների, ապրանքների և նորությունների մասին

– Մուտքային զանգերի հերթագոյացում և դասակարգված բաշխվածություն

Cloud ԱՀԿ համակարգը ներդրվում է շատ արագ և մատչելի է օգտագործելու համար: Այն չի պահանջում հատուկ հավելյալ սարքավորումներ, հարմարություններ և սպասարկման ու տեխնիկական պայմաններ: Ծառայությունն ապահովում է ինքնուրույն կառավարվող ճկուն VoIP համակարգ, ինչպես նաև ավտոմատ կերպով ստանում է հերթական թարմացումները՝ ծառայության մատակարարի կողմից:

«Ռոստելեկոմ»-ի կողմից բիզնեսի համար մատուցվող ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության պաշտոնական վեբ-կայքում՝ https://www.rtarmenia.am/business:

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ–ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ ՓԲԸ–ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա–մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ–ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն–ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն–ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ–կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39