Beeline. Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն
Ի պատասխան մամուլի ներկայացուցիչների հարցումներին հայտարարում ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն: Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների և շահակիրների առջև:
ՎԵՈՆ Արմենիա
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: