Բիզնես

USD BUY - 401.00+0.00 USD SELL - 403.50+0.00
EUR BUY - 437.00+0.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 85.34+0.08 WTI - 81.00-0.16
COMEX:  GOLD - 2159.40-0.42 SILVER - 25.41+0.79
COMEX:  PLATINUM - 942.40+1.09
LME:  ALUMINIUM - 2271.50+0.73 COPPER - 9013.00+1.38
LME:  NICKEL - 18350.00+1.66 TIN - 28550.00+1.24
LME:  LEAD - 2118.00-1.33 ZINC - 2568.00+0.31
FOREX:  USD/JPY - 149.02+0.44 EUR/GBP - 1.0887+0.09
FOREX:  EUR/USD - 1.0887+0.09 GBP/USD - 1.2739+0.02
STOCKS RUS:  RTSI - 1119.66-1.19
STOCKS US: DOW JONES - 38714.77-0.49 NASDAQ - 15973.17-0.96
STOCKS US: S&P 500 - 5117.09-0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 38707.64-0.26 TOPIX - 2670.80+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 16720.89-1.42 SSEC - 3054.64+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 7727.42-0.20 CAC40 - 8164.35+0.04
STOCKS EUR:  DAX - 17936.65-0.03
15/03/2024  CBA:  USD - 402.63-0.02 GBP - 513.31-2.48
15/03/2024  CBA:  EURO - 438.46-1.96
15/03/2024  CBA:  GOLD - 27971.24-99.78 SILVER - 323.23+8.65
«Կարաս»-ը Հայաստանում բիզնեսի հաջողության պատմություններ է ներկայացնում. հերթական հերոսը haze-ի հիմնադիրն է
02/06/2020 17:17
Կիսվել

«Կարաս»-ը Հայաստանում բիզնեսի հաջողության պատմություններ է ներկայացնում. հերթական հերոսը haze-ի հիմնադիրն է

«Կարաս» գրուպը նախորդ տարի մեկնարկեց «Դու կարաս» մոտիվացիոն սոցիալական արշավը, որի կարգախոսներից մեկը «Դու կարաս հաջողես քո երկրում»-ն է։ Վերջին օրերին «Կարաս»-ն իր 15-րդ տարեդարձի առիթով սկսեց ներկայացնել տեսանյութերի շարք՝ «Դու կարաս հաջողես քո երկրում» խորագրով։ Շարքում ներկայացվում են հաջողված բիզնես նախագծեր։

Տեսանյութերից մեկի հերոսը «Haze» բյութի նախագծի հիմնադիր Կարինե Չիբուխչյանն է, ով ամուսնու հետ Հայաստան է տեղափոխվել 6 տարի առաջ։ Հայրենիք վերադառնալուն պես ամուսինը սկսել է զբոսաշրջային խոշոր նախաձեռնություն իրականացնել, իսկ Կարինեն, տարիներ շարունակ բյութի թրենդներին հետևելով և ոլորտին քաջածանոթ լինելով, որոշեց բիզնես սկսել հենց այդ ոլորտում։

«2 տարի առաջ Կասկադում մենք բացեցինք «Հեյզ»-ը («Haze»)։ Այսօր վստահաբար կարող ենք այն հաջողված նախագիծ համարել, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չի սկսվել», – պատմում է Կարինեն։ 

Բիզնես գործունեության մեկնարկը տրվել է թավշյա հեղափոխության օրերին։ Հիմա «haze»-ի թիմը ժպիտով է հիշում այդ օրերը, թեև այդ ժամանակ իրենց վիճակն այնքան էլ զվարճալի չէր, քանի որ նոր նախագծերն այդ օրերին ոչ ոքի չէին հետաքրքրում։

«Այսօր ես մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից, բայց ավելի մեծ բավականություն եմ ստանում, երբ հետևում եմ, թե ինչպես են Հայաստանում բացվում նոր, հետաքրքիր, հրաշալի նախագծեր», – Կարինեն վստահ է՝ դժվարությունները կոփում են մեզ ու կյանքն ավելի հետաքրքիր դարձնում։

Կարինեն ուրախ է, որ 6 տարի առաջ ամուսնու հետ որոշեցին ու վերադարձան հայրենիք։ Գործարարը խորհուրդ է տալիս բոլորին ցանկության դեպքում անպայման վերադառնալ հայրենիք ու բիզնես սկսել հենց Հայաստանում։

 

15/03/2024
դրամ
Դոլար (USD)
402.63
-0.02
Եվրո (EUR)
438.46
-1.96
Ռուբլի (RUR)
4.38
-0.02
Լարի (GEL)
149.45
-1.22
27971.24
-99.78
Արծաթ
323.23
+8.65