Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 2010Թ. ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ
03/12/2010 15:16
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 2010Թ. ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ

Ամերիաբանկը “Financial Times” հեղինակավոր կազմակերպության  “The Banker” ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2010թ. “Տարվա լավագույն բանկ” մրցանակին:

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացավ “The Banker” ամսագրի 2010թ. “Տարվա լավագույն բանկ” 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթը կազմակերպությունների մասնակցության թվաքանակի մեծությամբ աննախադեպ էր իր պատմության մեջ, ինչը վկայում է այն մասին, որ “The Banker”-ի մրցանակը աշխարհում  հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 500 կազմակերպություն:

Ինչպես նշեցին մրցույթի կազմակերպիչները, Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք  կարևոր չափանիշներ` Բանկի զարգացման տեմպերը,  ծառայությունների լայն տեսականին` սկսած սպառողական վարկերից մինչև ձեռքբերումների և միաձուլումների /M&A/ ծառայությունը, ակտիվների, շահույթի աճի տեմպերը, միջազգային կառույցներից` IFC-ից /Միջազգային ֆինանսական կորպորացիա, FMO-ից  /Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ/ և DEG-ից /KfW Bankengruppe-ի անդամ/, EBRD-ից /Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ/  85 մլն դոլարի չափով գումարների ներգրավումը և բարեհաջող տեղաբաշխումը`հիմնականում ուղղված վերականգնվող էներգետիկայի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, ճկուն ռիսկային համակարգի շնորհիվ չաշխատող ակտիվների նվազագույն չափը, “Կասկադ” բանկի հետ բարեհաջող միացման գործընթացը, նորարարությունը,  բանկային գործում առաջադիմական մոտեցումները:

Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն  Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է “The Banker” ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.`  “Financial Times”-ի նախագահը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08