Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ ՀԱՅԱՍՏԱՆ 2011» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
03/05/2011 16:23
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ ՀԱՅԱՍՏԱՆ 2011» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երեկ` մայիսի 2-ին, կայացել է «Երևակայության գավաթ Հայաստան 2011»  մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին  «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Նշենք, որ «Երևակայության գավաթ»-ն աշխարհի առաջատար ամենամյա միջազգային մրցույթն է ՏՏ ոլորտի ուսանողների համար, որն անցկացվում է Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից և նպատակ ունի օգնել երիտասարդ մասնագետներին բացահայտելու իրենց ներուժը տեխնոլոգիաների և նորարարությունների ստեղծման մեջ : Այսօր մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրներ և տարածաշրջաններ ողջ աշխարհում: Արդեն չորրորդ տարին է մրցույթն իրականացվում է նաև Հայաստանում` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համատեղ վարչարարությամբ:

Այս տարվա միջազգային մրցույթի թեման է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը»: Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին Իքս-թիչ, Eco-Friends և ANAKA թիմերը` գրավելով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:

Մասնակիցներին ողջունեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Նորարարությունը պարզապես տեխնոլոգիան չէ, նորարարությունը մտածելակերպ է, որը պետք է շարունակաբար խրախուսվի մեր երիտասարդների շրջանում» – նշեց ՀՀ Կրթության և գիտության նախարարը:

«Երևակայության գավաթ» միջազգային ուսանողական մրցույթը` վառ օրինակ է, թե ինչպես է խոշոր բիզնեսը խրախուսում երիտասարդների նորարարական տեխնոլոգիական նախաձեռնությունները: Մենք կարևորում ենք այս մրցույթը, քանի  որ, աջակցելով երիտասարդներին, մենք ապագան դարձնում ենք ավելի պայծառ», – միջոցառման շրջանաներում նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Առաջին տեղը գրավող Իքս-թիչ թիմի գաղափարը ենթադրում է օնլայն ուսումնական գլոբալ պորտալի ստեղծում, որը հնարավորություն կտա մարդկանց գտնել մատչելի ուսումնական ծրագրեր ամենատարբեր թեմաներով, իսկ մասնագետներին` գտնել բազմամարդ լսարան: Ծրագիրն ուղղված է համատարած կրթության ապահովմանը և աշխատազրկության կրճատմանը:

Հաղթող թիմերը ստացան Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից սահմանված դրամական պարգևներ`1-ին մրցանակ` 300 000 ՀՀ դրամ, 2-րդ մրցանակ` 250 000 ՀՀ դրամ, և 3-րդ մրցանակ` 150 000 ՀՀ դրամ: Իքս-թիչ թիմը պարգևատրվեց նաև ԱրմենՏել ընկերության կողմից տրամադրված դյուրակիր համակարգչով /netbook/: Մյուս թիմերը հրավիրվել են ԱրմենՏելի գլխավոր գրասենյակ` խրախուսական նվերներ ստանալու:

2011թ. ամռանն առաջին տեղը գրավող Իքս թիչ թիմը կմեկնի Նյու Յորք /ԱՄՆ/` ներկայացնելու Հայաստանը Երևակայության գավաթի միջազգային եզրափակիչ մրցույթում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02