Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
"ԱՐՄԵՆՏԵԼ" ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է  GPRS-ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
30/03/2011 15:30
Կիսվել

"ԱՐՄԵՆՏԵԼ" ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է GPRS-ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Բազիսային”, “Ստանդարտ”, “Թիմ”, “Կորպորացիա”, “Պրոֆեսիոնալ”, “Մեր մարդիկ”, “Բիզնես ալյանս”, “Բիզնես ցանց”, “Բիզնես օպտիմա” և “Բիզնես ակտիվ” սակագնային փաթեթներում շարժական ինտերնետ ծառայության սակագնի իջեցման մասին: Ինչպես "Բիզնես 24"-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  2011թ. ապրիլի 1-ից GPRS-ինտերնետի փոխանցած/ստացած տվյալների 1ՄԲ սակագինը վերոնշյալ սակագնային փաթեթների բաժանորդների համար կկազմի 29 դրամ, ներկայիս` 90 դրամի փոխարեն:

"GPRS-ինտերնետ ծառայության սակագնի իջեցմամբ “ԱրմենՏել” ընկերությունն ընդառաջում է հաճախորդների առաջարկներին: Ինտեգրված օպերատորի նոր առաջարկը միտված է բջջային ինտերնետ ծառայության աճող պահանջարկի բավարարմանը, առաջարկելով բաժանորդներին համաշխարհային ցանցի հնարավորություններից օգտվելու էլ ավելի հարմարավետ պայմաններ ”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “ՎիմպելԿոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում էին VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթների միավորման արդյունքում ձևավավորվել է “ՎիմպելԿոմ Լթդ" հոլդինգային ընկերությունը, VIP ծածկա•իրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58