Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ «ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՖՈՐՈՒՄ»- Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ
17/12/2010 10:50
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ «ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՖՈՐՈՒՄ»- Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ

“ԱրմենՏել” ընկերությունն (ապրանքանիշը` Beeline) աջակցություն ցուցաբերեց “Մայքրոսոֆթ” ընկերության “Գործընկերներ ուսման ոլորտում” ծրագրի շրջանակներում անցկացվող նորարար ուսուցիչների ֆորումին:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  “ԱրմենՏել” ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից ուսուցիչները մրցույթին ներկայացրել են ուսման ոլորտում կիրառվելիք նորարարական ծրագրեր: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 58 կրթական ծրագիր, որից 20-ն անցել է եզրափակիչ փուլ:

Երևանում կայացած եզրափակչից հետո հեղինակավոր ժյուրին ընտրեց երեք հաղթողների: Հաղթողներին հնարավորություն կընձեռվի մասնակցել “Եվրոպական Նորարար ուսուցիչների ֆորումին”, որը տեղի կունենա 2011թ-ի մարտի 23-26-ը Մոսկվայում: Նրանք են` Անահիտ Բաղդասարյանը` Վանաձորից, Նարինե Բաղդասարյանը` Երևանից և Գեղամ Սիմոնյանը` Երևանից:

“ԱրմենՏԵլ” ընկերության կողմից հանրահաշվի և երկրաչափության, ինֆորմատիկայի և ֆիզիկայի  ոլորտին առնչվող նորարար ծրագրեր ներկայացնող ևս երեք ուսուցիչ պարգևատրվեցին Nokia 5800 հեռախոսներով: Ընկերության կողմից հատուկ մրցանակի արժանացավ նաև Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հերմինե Ղարագյոզյանը: Եզրափակչի բոլոր հաղթողները ստացան “ԱրմենՏԵլ” ընկերության կողմից հուշանվերներ

«Անհնար է գնհատել այս ծրագրի կարևորությունը, քանի որ հենց ուսուցիչների հովանու ներքո մեծանում և կրթվում է ապագա սերունդը` մեր երեխաները: Նորարար մեթոդների օգտագործումն ուսումնական ծրագրերում կբարձրացնի աշակերտների հետաքրքրությունն ուսումնական ծրագրերի հանդեպ` տեղափոխելով այն որակական նոր հարթակ», – նշեց “ԱրմենՏել” ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Ֆորումի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Նախորդ տարվա երկու ուսուցիչներ-մրցանակակիրներ ներկայացրեցին Հայաստանը Գերմանիայում կայացած “Եվրոպական Նորարար ուսուցիչների ֆորումին”:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08