21/04/2011 17:27
HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 47 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Արարատում, Բյուրականում, Վեդիում, Զվարթնոցում, Մասիսում, Սիսիանում և Տաթևում ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 47-ի: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Hi-Line ծառայության աշխարհագրության շարունակական ընդլայնումը պայմանավորված է շրջանների բնակիչներին որակյալ և մատչելի ինտերնետ-հասանելիությամբ ապահովելու “ԱրմենՏել” ընկերության ձգտումով: Մենք չենք սահմանափակվում միայն նոր քաղաքներում ծառայություն տրամադրելով, այլև առաջարկում ենք մատչելի սակագներ, անվճար միացում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով համակարգիչներ ձեռք բերելու հնարավորություն», – նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2011թ-ի ապրիլի սկզբին “ԱրմենՏել” ընկերությունն առաջարկեց Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթներ. “Մեգա 256” և “Մեգա 512”` համապատասխանաբար 4500 և 6000 դրամ ամսեկան վճարով: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Բացի այդ, կախված ընտրված սակագնային պլանից հաճախորդին տրվում է հնարավորություն ստանալու 25 տոկոս զեղչ` նեթբուք կամ նոթբուք ձեռք բերելիս:
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada (“Wind Mobile”) ընկերության բաժնետիրական կապիտալում: “ՎիմպելԿոմ Լթդ” իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են “Beeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “Telecel” և “Djezzy”. “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
Արծաթ
404.45
+2.90
12:23 11/12/24