Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԵՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ
13/10/2010 10:43
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԵՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ

Հայաստանյան երեք ընկերություններ` ՎիվաՍել-ՄՏՍ, Իննովա Սոլյուշնս ՍՊԸ, Վիստաա Պլյուս ՍՊԸ, արժանացել են Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից հովանավորվող Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 2010 (ԵԲՄ) «Պատվո ժապավենե-ների (Ruban d’Honneur): Ընդհանուր առմամբ Պատվո ժապավեն մրցանակներ կշնորհվեն Եվրոպայի 100 լավագույն բիզնեսների:  ԵԲՄ-ն տեղի է ունենում արդեն 4-րդ տարին և համարվում է Եվրոպայում բիզնես նորարարության, հաջողության և կայունության խորհրդանիշ: Մրցանակը տարբեր ոլորտի և ծավալների բիզնեսներին հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց երկիրը Եվրահամայնքին` ինը մրցանակակարգերում:

Պատվո Ժապավեն մրցանակը (Ruban d’Honneur) շնորհվում է յուրաքանչյուր մրցանակակարգերում հաջողություններ գրանցած տաս մասնակցի հետևյալ մրցանակակարգերում` Infosys-ի կողմից շնորհվող Տարվա Բիզնես, RSM International-ի` Տարվա Գործարար, UKTI-ի` Տարվա Նորարարություն, Ֆոկուս դեպի Հաճախորդը, Էյչ-Էս-Բի-Սի-ի` Աճի Ռազմավարություն, Տարվա Գործատու, Կորպորատիվ Պատասխանատվություն, Բնապահպանական Իրազեկվածության և Նախագահի Ընտրութուն:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրավարկային վարչության կառավարիչ Արամ Փինաջյանը մեկնաբանել է. «Ես հպարտ եմ Մրցանակաբաշխությանը ներկայացված բարձրակարգ կազմակերպությունների շարքում տեսնել Հայաստանը ներկայացնող բիզնեսներին: Սա վկայում է ձեռներեցության և բիզնես նախաձեռնությունների բարձր մակարդակի մասին, ինչը նկատելի է ԵԲՄ շրջանակներում և ինչին ես ականատես եմ լինում Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդների հետ իմ ամենօրյա շփման ընթացքում»:

Պատվո Ժապավենի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 16-ին Փարիզում, Վեսթին Հյուրանոցում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գալա ընդունելությանը` որի ժամանակ Եվրոպայի առաջատար բիզնես առաջնորդների, քաղաքական գործիչների, ձեռներեցների, բիզնես վերլուծաբանների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև կհանձնվեն մրցանակները:

«Մրցանակաբաշխության ժյուրիի համար չափազանց դժվար էր այս տարվա 100 լավագույն մրցանակակիրներին ընտրելը: Երկրները ներկայացնող բիզնեսների մակարդակը բացառիկ էր և այդ 100 կազմակերպությունները աննախադեպ ունակություններ, նորարարություն և բիզնես ջիղ են ցուցաբերել մրցանակներին արժանանալու համար», – ասել է ԵԲՄ հիմնադիր Ադրիան Թրիփը:

Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 88 երկրներում գործող շուրջ 8000 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել են 2,364 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «ձեր բանկն ամբողջ աշխարհումե կարգախոսով:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 88 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, միակ բանկն է որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Այն ունի 8 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 50 բանկոմատ: 2009 թվականին Բանկը զգալի ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում` մեկնարկելով հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը բերել են նոր մակարդակի: Այժմ բանկի հաճախորդները ունեն մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության հնարավորություն: 2010 թվականին ևս Բանկը շարունակում է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, ներմուծելով կանխիկի մուտքագրման հնարավորությամբ  բանկոմատներ, դեբետային քարտեր, և “Chip and Pin” քարտեր:

Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64