09/06/2011 14:46
ORANGE-Ն ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԾԱԾԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻՆ
Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի միջպետական նշանակություն ունեցող հյուսիսային և հարավային մայրուղիներին` Երևանից մինչև երկրի սահմանները` նպատակ ունենալով ապահովել գերազանց կապ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ հայաստանցիների համար, որոնց այցելությունները դեպի Հայաստանի տարբեր մարզեր բազմապատկվում են ամառային ամիսների ընթացքում:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` լայնածավալ աշխատանքների արդյունքում ներկայումս դեպի հյուսիսային սահման տանող մայրուղու 99%-ն Orange-ի ծածկույթի ներքո է, իսկ հարավային մայրուղին ծածկված է 94%-ով: Ընկերությունը շարունակելու է ընդլայնել ծածկույթը, որի աշխատանքներն առավելապես վերաբերելու են մարզային հեռավոր բնակավայրերին:
Ցանցի շահագործման լիցենզիան ստանալիս Orange-ը պարտավորություն էր ստանձնել առավելագույնը 3 տարում GSM բացօթյա ծածկույթ ապահովել տրանսպորտային միջպետական` Երևանը Վրաստանին և Իրանին կապող տրանսպորտային մայրուղիների երկայնքի 85%-ում: Ընկերությունն արդեն իսկ գերազանցել է ՀՀ կառավարության կողմից լիցենզիայով սահմանված պարտավորություններն ինչպես 3G ծածկույթի, այնպես էլ մայրուղիների ծածկույթի առումով:
Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ը:
05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
Արծաթ
602.41
+35.02
14:04 05/11/26
