Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՕՐԻՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ 35%-Ը
07/07/2011 22:33
Կիսվել

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՕՐԻՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ 35%-Ը

Արդեն անցել է կես տարի ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ուժի մեջ մտնելու օրվանից: Առաջին արդյունքները վկայում են ապահովագրության այս տեսակի անհրաժեշտության, ժամանակին լինելու և սոցիալական նշանակության մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից` պարտադիր ապահովագրության ներդրման օրվանից սկսած անցած կես տարվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ Կոնտակտ-Կենտրոնը սպասարկել է 25300 զանգ (միջինում՝  օրական 170 զանգ)  և գրանցել է 5948 ապահովագրական պատահար` կես տարվա միջին օրական ցուցանիշը կազմել է 33 ՃՏՊ: Առավելագույն քանակը գրանցվել է հունիսին՝ 1095 ՃՏՊ:

Ի հակառակ սպասումների և կանխատեսումների` ամռանը դեպքերի քանակի նվազում տեղի չի ունեցել: Հունիս ամսվա ընթացքում գրանցված դեպքերի միջին օրական ցուցանիշը կազմել է 37, ինչը հավասար է փետրվարին գրանցված առավելագույն ցուցանիշին: Զգալիորեն աճել է գիշերվա ընթացքում տեղի ունեցող դեպքերի քանակը: Հատկանշական է, որ ՃՏՊ-ների քանակը կտրուկ աճում է անձրևի ժամանակ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ Հայտերի Կարգավորման Կենտրոն (ՀԿԿ) ներկայացվել է 3720 դիմում, հատուցման ենթակա վնասների ընդհանուր գումարը կազմել է 740 միլիոն ՀՀ դրամ: Արդեն կարգավորվել են 3653 դիմում, որոնց գծով փաստացի վճարվել է 667 միլիոն ՀՀ դրամ (մոտ 1,8 միլիոն ԱՄՆ դոլար): Գույքին պատճառված վնասի գծով միջին հատուցումը կազմել է 201000 ՀՀ դրամ:

Ըստ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ՀԿԿ-ի տվյալների տարվա սկզբից գրանցվել է  ՃՏՊ-ների արդյունքում մարմնական վնասվածքների 151 դեպք (դրանցից 30-ը՝ հունիսին), 5-ը՝ մահացու ելքով:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության վթարային կոմիսարները դեպքի վայր են ժամանում միջինում 12-15 րոպեում Երևանում և մարզկենտրոններում և մինչև 30 րոպե ժամանակահատվածում՝ մարզերում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը Հայաստանի ԱՊՊԱ շուկայի առաջատարն է: Ընկերության կողմից կնքված պայմանագրերը կազմում են ԱՊՊԱ շուկայի 35%-ը:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46