Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է 66%-ՈՎ
12/01/2011 14:51
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է 66%-ՈՎ

2010թ-ի սկզբին հայտարարվեց, որ մանրածախ բիզնեսի զարգացումն ընդունվել է Յունիբանկի ռազմավարության գերակա ուղղություն: Այդպիսով, Բանկն իր ուշադրությունը հատկապես կենտրոնացրեց քարտային նախագծերի, այդ թվում` աշխատավարձային ծրագրերի առաջխաղացման վրա: Արդյունքները ակնհայտ են. մեկ տարվա ընթացքում Յունիբանկը, թողարկված միջազգային քարտերի քանակով, դարձավ առաջատար Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի միջեւ: Ներկայումս  Բանկի կողմից թողարկվել է 63 հազար քարտ, որից 51 հազարը Visa միջազգային քարտերն են:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկից` քարտային բիզնեսը առաջին հերթին տեխնոլոգիապես հետաքրքիր պատրաստված քարտային նախագծերն են` հաճախորդների համար պարզ եւ հասկանալի հնարավորություններով: Հաճախորդին հետաքրքրելու համար քարտն օգտագործման տեսակետից պետք է լինի պարզ, ունենա վարկային գիծ /օվերդրաֆտ/ բացելու հնարավորություն եւ տրամադրի համապատասխան զեղչեր կամ  արտոնություններ: Ահա հենց այդպիսի քաղաքականության շնորհիվ Յունիբանկին հաջողվեց տարվա ընթացքում կտրուկ` 66 տոկոսով ավելացնել թողարկված քարտերի քանակը:

«Մեր բոլոր քարտային գործիքները, ինչպիսիք են “Անտոկոս”-ը, “Արտոնյալ 50”-ը, U-100-ը կամ էլ U-Buy-ը, նպատակաուղղված են հաճախորդի կարիքների բավարարմանը եւ մրցակցային առավելությունների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում: 2010թ.-ը քարտային բիզնեսի զարգացման առումով մեզ համար բեկումնային էր: Այդ ուղղությամբ կատարված ներդրումները կազմեցին ավելի քան 1 մլն դոլար: Դրա շնորհիվ, 2011 թ.-ը,  նոր ծառայությունների մատուցման առումով, առավել ակտիվ կլինի», – ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Մինչեւ այս տարվա փետրվարի վերջը Յունիբանկը կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը, որն արդեն իսկ աշխատում է թեստային ռեժիմում: Դա հնարավորություն կտա Բանկին սկսել տարբեր կարգի Visa չիպային քարտերի, այդ թվում նաեւ կոնսյերժ ծառայություն պարունակող Visa Infinite քարտերի թողարկումը: Պրոցեսինգային կենտրոնի գործարկման հետ մեկտեղ, հաճախորդներին կառաջարկվի նաեւ լոյալության հատուկ ծրագիր, որի շրջանակներում քարտապանները հնարավորություն կունենան բոնուսներ կուտակել ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս: Այդպիսով հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում բոնուսների հաշվին կրճատել ծախսերը` ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս:  Բացի դա, Յունիբանկը քարտապաններին հնարավորություն կտա նվազեցնել վարկի տոկոսադրույքը` ելնելով կատարված վճարումների իրենց պատմությունից:

«Մեր գլխավոր խնդիրը հաճախորդներին ապացուցելն է, որ գումարը ավելի շահավետ է պահել բանկում: Քարտապանները քարտը պետք է համարեն ոչ թե գումարը կանխիկացնելու միջոց, այլ մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն, որոնք նրանք չեն կարող ստանալ ոչ մի ուրիշ դեպքերում, քանի որ մեր մշակած ծառայությունները իրենց տեսակում յուրահատուկ են: Օրինակ, նախատեսում ենք բազմարժութային քարտերի թողարկում: Այսինքն մեկ քարտին ամրագրված կլինեն մի քանի հաշիվներ տարբեր արժույթներով, ինչը շահեկան է հաճախորդի համար անհրաժեշտ պահին համապատասխան քարտը  օգտագործելու տեսակետից»,-  նշեց Մեսրոպ Հակոբյանը:   

Յունիբանկը ձեռք է բերել GPRS գործառույթով 120 շարժական POS-տերմինալ, որոնք առավելապես կտեղադրվեն մարզերում: Դրանով իսկ կլուծվի երկրի հեռավոր վայրերում անորակ կապի խնդիրը: Այսօրվա դրությամբ Յունիբանկի կողմից տեղադրվել է 658 POS – տերմինալ եւ 74 բանկոմատ: 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08